ՄԻՊ-ի հայտարարությունը Վ. Գասպարի գործի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ այսօր՝ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարտգեզ Գասպարիի […]





































