10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պակյաոն մեկ քայլով ևս մոտեցավ Ռիո-2016-ին

Հռչակավոր ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն հնարավորություն կունենա մասնակցել Ռիո 2016-ին: Այդ մասին հայտարարել է Սիրողական բնռցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ AIBA-ի նախագահ Չինգ-Կուո Վուն:

Հունիսին AIBA-ի կանոնադրությունում կկատարվեն փոփոխություններ, որոնց համաձայն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, այդ թվում և Պակյաոն, կստանան Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն:

Նրանց ոչ մի առավելություն չի տրվի ընտրական փուլերում:

Ֆիլիպինցի բռնցքամարտիկն ավելի վաղ ծրագորում էր ապրիլի 9-ին Լաս Վեգասում ամերիկացի Թիմոթի Բրեդլիի հետ մենամարտից հետո ավարտել կարիերան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ