14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարը գյուղոլորտի ապագան կապում է կոոպերատիվների շարգացման հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով կոոպերատիվների զարգացմանն այսօր լրագրողների հայտնել է, որ կոոպերատիվ շարժումը մեր երկրում համարում են գերակա և արդեն շարժումը թափ է առել, և մեր երկրի գյուղատնտեսության ապագան կապում եմ կոոպերատիվների զարգացման հետ:

«Առանց կոոպերատիվների մեզ մոտ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ և  արդյունաբերական հիմքերի վրա դրվել»,-ասել է  նախարարը եւ հավելել, որ ՀՀ-ում կան ինչպես փոքր կոոպերատիվներ, այնպես էլ կան խոշորները:

Ս.Կարապետյանը նաեւ նկատել է, որ ներկայումս ոչ միայն անասնապահության ոլորտում այլ նաև բուսաբուծության ոլորտում կան փոքր ջերմոցային տնտեսություններ, եւ հատկապես սահմանամերձ համայնքներում, որոնք շատ դրական արդյունքներ են գրանցել:

«Ինձ համար կարևոր է, որ այդ փորձը փոխանակենք մյուսներին, որ բոլորը տեսնեն, որ կոոպերատիվներին անդամագրվելով իրենք ավելի մեծ եկամուտներ են ունենում: Այս տարի մենք ավելի լայն բացատրական աշխատանք ենք տանելու գյուղացիական տնտեսությունների շրջանում, որպեսզի իրենք համոզվեն, որ կոոպերատիվը կարևոր է իրենց համար»,- ասել է գյուղնախարարը նշելով, որ ներկայիս դրությամբ հանրապետությունում գործում են 272 կոոպերատիվներ::

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ