15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե նվերի փող չունեք, հարմար տարբերակներ կան

Մարտի 8-ին ընդառաջ ամեն տարի անհարկի թանկացումներ են տեղի ունենում, բարձրանում են հատկապես ծաղիկների գները, ինչպես է պետք պայքարել այս երեւույթի դեմ:

Իսկ պայքարել պետք չէ, քանի որ շուկան է թելադրում գինը, եւ մարդ միայն կարող է  հարցի համար սեփական լուծումը գտնել, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիմնականում նվերներ գնողը հասարակության միջին դասն է, եւ քանի որ արտագաղթի հետևանքով նվազել է գնորդների քանակը, գները բարձրացրել են:

Մեր զրուցակիցն օրինակ, ով 4 աղջիկների հայր է, գտել է հարմար տարբերակը.

«Մարտին 8-ին նվեր տալու մասին վաղուց մոռացել եմ:  Կշնորհավորեմ, մի շամպայն ունեմ, կբացեմ: Կարևորը ներկա պահին, ոչ թե նվերն է, այլ ուշադրութունը կանանց համար, այն, որ կանայք տեսնեն, որ տոնը հիշում են։ Տղամարդիկ կարող են առավոտյան շուտ արթնանան, սուրճ պատրաստեն ու մատուցեն իրենց կանանց անկողնում»: Սոցիոլոգը կանանց խորհուրդ է տալիս  ըմբռնումով մոտենալ տղամարդկանց հնարավորություններին:

Ծաղկի գինն այս օրերին 200 տոկոսով թանկանում է: «Շուկայական տրամաբանություն չկա:  Եվրոպական շուկայում պահանջարկի դեպքում գինն իջնում է, իսկ մեզ մոտ բարձրացնում է: Պետությունը իրավունք չունի միջամտելու շուկայում գների վերահսկողությանը, միայն շուկան պետք է վերահսկի ոլորտը»: Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարտի 8-ը հայերի երրորդ ամենասիրած տոնն է` Նոր տարուց եւ ծննդյան տարեդարձից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ