20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոստանջյանի դուստրերին չի գրավում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, որ իր դուստրերը ցանկանում են իրենց հոր պես  բժիշկ դառնալ: Փոստանջյանի դուստրերին պատգամավորի աշխատանքը չի գրավում:

Փոստանջյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ քաղաքականության մեջ գենդերային  խնդիրներին:

«Հայաստանում կանայք քաղաքական դաշտում իրենց տեղը դեռևս լիարժեք չեն զբաղեցնում։  Մեր երկրում երիտասարդ կանայք կրթված են, իրենց ինքնազարգացման վրա շատ են աշխատում, ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց. նրանք  բավականին թուլացել են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, և իր ուժերը կկենտրոնացնի Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերի ընտրությունների վրա։

«Դեռևս որոշված չեն մեր թեկնածուները, շուտով կիմանաք ձևաչափը։ Մենք իսկապես շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրությունները, քանի որ դրանք նախաշեմն են ապագա քաղաքական զարգացումների»,-ընդգծեց  Փոստանջյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ