09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սուրբ Ծնունդը՝ 80 մետր խորության վրա /վիդեո/

Հոլանդական Ֆալկենբուրգ քաղաքի գետնանցումները սովորաբար մռայլ տեսք ունեն։ Իսկ այս Սուրբ Ծնունդին 70 մետր խության վրա գտնվող գետնանցումները վերածվել են տոնի, այստեղ ամեն ինչ տոնական է՝ վառ գույներ, լույսներ, համեղ ուտեստների հոտեր։  

Եվրոպան ատում է Աստծուն, բայց սիրում է արժանապատվության դիմակը

Եվրոպացիները հասել են նրան, որ խախտում են Աստծո բոլոր պատվիրանները՝ չխախտելով հարմարավետության և արժանապատվության սկզբունքը: Հենց սրանով էլ նրանք աշխարհին հաճելի են: Նրանք աբորտը անվանում են հղիության դադար, գողությունը՝ արդարության վերականգնում, սանձարձակությունը՝ օրգանիզմի պահանջմունքի բավարարում: Նրանք դեպի իրենց են ձգում բոլոր նրանց, ովքեր ատում են Աստծուն, բայց սիրում են արժանապատվության դիմակը:   Քահանա Անդրեյ Տկաչով

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահը նաև ամփոփել է […]

Ձերբակալվել են սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա: Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի […]

Մահվան ելքով ավտովթար` Դուրյան թաղամասում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում,  Ավան վարչական շրջանի  Դուրյան թաղամասի  թիվ 45 շենքի դիմաց, Կ.Ավագյանի վարած «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է աջ ճամփեզրի մոտ կայանված, […]

Իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երևանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը: […]

Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ /վիդեո/

Թեհրանից  Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում  վայրէջք կատարելուց հետո  բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air»  ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել, գրում է է Ermenihaber.am-ը: Ինքնաթիռում գտնվող 150  ուղևորները անմիջապես տարհանվել են: […]

Ինչո՞ւ նկատողություն ստացավ սպորտի նախարարը /վիդեո/

Այսօր, Կառավարության այս տարվա վերջին նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  նկատողություն արեց  սպոտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանին: Նախարարը նիստի ժամանակ  ներկայացրեց  նախարարությանը գումարը հատկացնելու որոշման նախագիծը՝ հայտարարելով, որ որոշման ընդունումը պայմանավորված է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշներ հասած մարզիկներին, մարզական հասարակական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու անհրաժեշտությամբ: «Էս պարգևատրման գումարի չափն ո՞վ է […]

Բոլոր բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի