21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հետաքրքիր պաշտոնանկություններ եւ նշանակումներ. Հայկական Ժամանակ

«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: «Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով: Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին […]

Ինչ է ասել Նալբանդյանը Մոգերինիին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսին Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա: Քիչ առաջ […]

Նոր Ընտրական օրենսգիրքը` էական նորություններով

Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ինտրիգի առաջին փուլը հանգուցալուծված է: Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Առաջիկայում վերջնական լրամշակմամբ այն կհանրայնացվի: Այսպես, նոր ԸՕ-ով Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնցից 4-ը ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնք պետություն չունեն բացառությամբ Ռուսաստանի: Կանանց քվոտավորման սկզբունքը պահպանված է` 20 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը ըստ սահմանվածի` անխուսափելի է երկու առավելագույն քվեներ […]

Ողորմելի ենք

Մարդն ամեն ինչ հակառակն է անում. շտապում է մեծանալ, իսկ հետո երազում մանկություն վերադառնալու մասին: Կորցնում է առողջությունը հանուն փողի, իսկ հետո ծախսում է այդ փողը առողջությունը վերականգնելու համար: Այնքան անհամբերությամբ է մտածում ապագայի մասին, որ մոռանում է ներկան` չունենալով ոչ ներկա, ոչ ապագա: Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, եւ մեռնում է այնպես, կարծես […]

Նիկոլն առաջվանը չի

Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի կողմից կազմակերպված հավաք-երթը։ Երթի ավարտից հետո ՀՀ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին 10 անմեղ զոհերի հիշատակին: Ողբերգությունից 8 տարի անց 2008թ. մարտի 1-ին գլխավոր դերակատարների միջեւ նախկին խանդավառությունը չկար. այստեղ չէին գլխավոր գործող անձերից շատերը. Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Սարգիս Հացպանյան, Սոս Գիմիշյան, Արամ Սարգսյան … […]

Զիդանն ու Պերեսը քննարկել են «Ռեալի» ապագան

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անցկացրել է ներթիմային խորհրդակցություն, որի ժամանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ քննարկել է ակումբի ապագան: ABC պարբերականի փոխանցմամբ, բանակցության մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ «Ռեալի» խնդիրները ծագել են դեռևս Կառլո Անչելոտտիի օրոք, իսկ նրան փոխարինած Ռաֆայել Բենիտեսը ոչ միայն չի լուծել դրանք, այլև ավելի է խորացրել ստեղծված ծանր իրավիճակը: […]

82-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվել է և կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։ Նախնական քննությամբ  հիմնավորվել է, որ սպանության օրը՝ փետրվարի 20-ին, 82-ամյա Պ.Յակոբյանը հյուրընկալել է երկու անձի,  որի ժամանակ բռնություն է գործադրվել նրա  նկատմամբ՝ շահադիտական նպատակներով։ Պատճառված վնասվածքներից տարեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի