20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

4 ծրագրային միջոցառում՝ միտված մայրությունը գրավիչ դարձնելուն

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել կանանց սոցիալական խնդիրներին, որոնք առաջանում են հղիության կամ մայրանալու հետևանքով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ազգային ծրագրի նպատակը մեկն է՝ մայրությունը ավելի գրավիչ դարձնել:
«Առաջարկել ենք չորս ծրագրային միջոցառումներ: Առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը: Հաջորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց է վերաբերվում, որոնք մայրացել են համեմատաբար վաղ և չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը:  Խոսքը գնում է բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորման մասին»,-ասել է Բաբաջանյանը:
Նախարարության ներկայացուցիչը նշել է , որ  Հայաստանում խնդիր է հանդիսանում արդեն երեխա ունեցող երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալու խնդիրը: Մայրերը հաճախ չգիտեն, թե ինչպես պահեն երեխաներին, մանավանդ որ մանկապարտեզները գերծանրաբեռնված են. «Մենք խրախուսել ենք դայակի ինստիտուտը, որի էությունը նրանում է, որ աշխատաշուկա վերադարձող կնոջ համար վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ