09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ով կլինի նոր վարչապետը

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նախօրեին այդ մասին հայտնել է երկրում կառավարող «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին, հայտնում է Gruzia online-ը: Պատգամավորի խոսքով՝ Կվիրիկաշվիլին խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրվել է չորս հավակնորդների թվից եւ պաշտոնապես վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրվի Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում: Արդեն նախկին վարչապետԻրակլի Ղարիբաշվիլին, որը […]

Որտեղ է օրն անցկացնում Սեյրան Օհանյանի կինը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում։ Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում։ Նշվում է, որ Ռ. Խաչատրյանի «աշխատասենյակն» իր շքեղությամբ որեւէ բանով չի զիջում ամուսնու աշխատանքային պայմաններին։ Այս առիթով թերթը զրուցեց Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝պարզելու համար, թե […]

Արցախի խորհրդարանում միմյանց լավ են հասկանում

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունը: Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է 2015թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքներում ձեւավորված 6-րդ գումարման խորհրդարանի՝ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի գործունեության հիմնական ուղղությունները: Անցած 2 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային […]

Հրաժեշտ կտան իրենց պաշտոնին. Իրատես de facto

2016-ի քաղաքական տարին բավականին ուշագրավ է լինելու։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ կշարունակեն «պատժվել» այն պաշտոնյաները, ովքեր իրենց «լավ չեն պահել» հանրաքվեի ժա- մանակ։ Ասել է՝ ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոնին։ Քաղաքական ուժերի համախմբումը ևս մեր աղբյուրը հավանական համարեց։ ՀՅԴ-ին վերջապես կտրվեն բաղձալի պաշտոնները, ներիշխանական կուլիսներում էլ մեծ անակնկալների պետք է սպասել։ Ինտրիգները կհասնեն գագաթնա­կետին, քանի որ տարին նախընտ­րական է։ Այնպես որ, որոշ պաշ­տոնյաներ […]

Թուրք-ադրբեջանական դաշինք ընդդեմ Ղարաբաղի. Վրաստանը միանում է

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Պաշտոնապես հայտարարվել է, թե նախարարները քննարկել են եռակողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր, հայտնում է RUSARMINFO-ն։ Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը ասել է, որ սա փորձ է Անդրկովկասում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ դաշինքի տպավորություն թողնելու։ «Թուրք-ադրբեջանական […]

Հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կոմանդոսը շոկի մեջ է. Իրավունք

«Վահանը շատ խելացի, կազմակերպչական մեծ ջիղ ունեցող անձնավորություն է, ինձ համար զարմանալի, միեւնույն ժամանակ հանելուկային է թվում նրա կալանավորումը, չեմ պատկերացնում ինչ է կատարվում՝ ոնց կարող էր Վահանը խառը լիներ նման բաներում, չեմ հավատում»,- անդրադառնալով օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալված, ապա նաեւ կալանավորված պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի`  Քանաքեռի 1-ից-12-րդ, 16-րդ և 17-րդ փողոցների` իրենց նրբանցքներով, Քանաքեռի զինվորական մասի, Զ. Սարկավագի փող. 54/6 բազմաբնակարան շենքի, 1-ից-115 համարների մասնավոր տնատիրությունների,  1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան, Աղասու, Զաքյան փողոցների, «Կոկա-Կոլա» գործարանի, […]

Ո՞վ է սպանել Արթուրին. կա մեղադրյալ

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանության գործով արդեն կա մեղադրյալ: «Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է անձի ինքնությունը, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Դեկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել […]

2016-ը բարդ է լինելու Հայաստանի համար. Առավոտ

Անցյալ շաբաթ Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարեւոր հնարավորություն ընձեռեց՝ նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ձոն Քըրբին ՝ հավելելով. «Նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, եւ մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Նրանց պահանջով Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա»,- ասել է Պետդեպսսրտամենտի խոսնակը։ Քըրբին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի