22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում մարդասպանությունը օրենքով թույլատրվում է

«Մեր օրերում կանայք զգուշությամբ և բացասաբար են վերաբերում աբորտի գաղափարին, փորձում են չունենալ անցանկալի հղիություն»,-այսօր հրավիրված ասուլիսին ասաց  ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Գայանե Ավագյանն ասաց, որ ցանկացած կին մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը, իրավունք ունի դիմել և ընդհատել հղիությունը, բայց գրավոր դիմելիս երեք օրացույցային օր է տրվում կնոջը, որպեսզի ևս մեկ անգամ քննարկի ընտանիքի, ամուսնու, ինքն իր հետ:

Այդ ընթացքում նաև փորձ է արվում հոգեբանորեն ազդել կանանց վրա:

«Եթե սոցիալ-տնտեսական պատճառով է կինն ուզում ազատվել երեխայից, համոզում են նրան, որ երեխան չի խանգարելու իրենց, ավելի չի վատացնելու վիճակը: Իսկ եթե պայմանավորված է լինում սեռով, փորձում ենք հասկանալ պատճառները: Եթե իրենք ասում են, որ ուզում են տղա ունենալ, որ իրենց տոհմը շարունակվի, իրենց պահի, բացատրում ենք՝ աղջիկները դա ոչ պակաս են անում»,- ասաց նա:

Բժիշկը  բերեց մի քանի վիճակագրական տվյալ, մասնավորապես՝ ծերանոցներում հայտնված ծերերի 72%-ն ունեն տղա երեխաներ:

«Այս տղաների շատ քիչ մասն է այցելում իր ծնողին, այն էլ միայն թոշակի օրերին, իսկ աղջիկներն ավելի խնամքով ու քնքշությամբ են վերաբերվում ծնողներին»,- եզրափակեց Գայանե Ավագյանը:

Հ.Գ. Ըստ Աստվածաշնչի` երեխան հոգի ունի բեղմնավորման առաջին իսկ պահից: Հղիության արհեստական դադարը, եթե այն չի ուղեկցվում առողջական խնդիրներով, մարդասպանություն է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ