20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալկոհոլիզմը Հայաստանում աճում է /վիդեո/

2015-ի տվյալներով՝ մեր երկրում ալկոհոլիզմից տառապում է մոտ 5000 քաղաքացի: Ընդ որում` այս թիվը վերաբերում է նրանց, ովքեր գրանցված են դիսպանսերում: Սրանք Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպանսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանի ներկայացրած տվյալներն են:

‹‹Այս տարվա արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ալկոհոլիզմով տառապող մեր հայրենակիցների թիվը աճում է: Ամեն տարի 200-ից 250 հիվանդ ավելանում է  դիսպանսերում››, – նշեց  Արտաշես Թումանյանը:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ բանախոսը նշեց, որ 2015-ի արդյուքներով՝ դիսպանսերում հաշվառված 2305 հիվանդից 64-ը եղել է կին:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ