24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սևանա լճի ջրի որակը լավացել է

Վերջին տարիներին նկատվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրաացում, իսկ դրա հետ մեկտեղ լավացել է նաեւ լճի ջրի որակը:

Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Հայտնվել են որոշ կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք բնորոշ են մաքուր ջրերին, դա լավ է, բայց չի նշանակում, թե ճահճացման վտանգը կարելի է բացառել»,- ասեկ է Գաբրիելյանը եւ հավելել, որ լճի պահպանմանն ուղղված քայլերը պետք է շարունակվեն:

Ինչ վերաբերում է լճում առկա ձկնատեսակներին, ապա, ըստ բանախոսի վերջին տարիներին Սևանա լիճը լրացվում է արհեստական աճեցրած իշխանի մանրաձկով:

Բ. Գաբրիելյանը նաեւ կարեւորել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում  կառուցված մանրաձկան արտադրության գործարանը, որի շնորհիվ նախատեսվում է  վերականգնել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավվել իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձեւավորմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ