27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բնակարան երիտասարդներին

Կառավարությունն այսօր հաստատեց  Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ ադեն 266 բնակարան տրամադրվել է, 175 նոր կտրամադրվի, ծրագրի ավարտը կլինի 2017 թվականին:

Սույն որոշման նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

Հիշեցնենք,  կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի նիստում հավանության էր արժանացել  Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատված կարգի 16-րդ կետով սահմանվել է, որ այդ կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ նախատեսված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունը կնքում է ծրագրի շահառուներին տրամադրած հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման համար վարկային ռեսուրսներ տրամադրելու մասին պայմանագիր և դրա մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն որոշման նախագծով առաջարկվում է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ