26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օրը ցերեկով թալանել են Օբամայի թիկնապահին /ֆոտո/

Վաշինգտոնի կենտրոնում թալանել են Օբամայի թիկնապահին, գողացել են նրա տարբերանշանը, զենքը, ձեռնաշղթաները, հայտնում է НТВ-ն։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, եր տղամարդն իր մեքենան կայանել է ավտոկայանում եւ դուրս եկել մեքենայից։

Պետք չէ խաչվես, որ մեկին փրկես կամ «Սուրբ գերեզմանի մոտ»՝ մահից հեռու

Երբ անպետք այս աշխարհից Օրփեոսի՝ տավղի լարերից արձակած նետը խոթվում-ներս է մտնում բաքոսյան դժոխք ու Հադեսի քարակազմ սիրտ, և երբ թրակյան մարգարեներից այս ամենամարդու սիրեցյալ Էվրիդիչեն քար կտրած սիրուն մարմնով կես ճամփից վեր այդպես էլ չի խոյանում, հիշում ես, որ խոսքիդ տերը լինել է պետք, որ հետ նայել չէ պետք, որ ներկայից բացի բան չունես, […]

Ռուսաստանը եւ Հայաստանը միավորեցին ՀՕՊ-ի համակարգերը Կովկասում

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը:  

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Րոպեներ առաջ ցմահ դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը: Ալա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյյալներին երեկ այցելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորել է դադարեցնել հացադուլը, նշելով, որ փետրվարի ցմահ դատապարտյալների հարցը կբարձրացվի ԱԺ-ում: «Իմ տեղեկությամբ, այսօր էլ նրանց այցելել է ՀՀԿ պատգամավոր […]

Վարչապետն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: […]

ՀԱԿ-ը 100 քրգործերի հիմքով կդիմի դատախազություն

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Երևանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ: Այդ մասին հայտնում է ՀԱԿ-ի լրատվական ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված […]

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել 605-606 հազար շերեփուկ

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել ձկների ամենամեծ քանակությունը` մոտ 605-606 հազար շերեփուկ: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ըստ նախարարի` Սևանա լճում այս տարի սիգ ձկնատեսակի քանակի ավելացում է նկատվել: Նախարարը նշեց նաև, որ չնայած ամենօրյա վերահսկողությանը` ձկների ապօրինի որս, այնուամենայնիվ, իրականացվում է: «Դրա դեմ պետք […]

Հայաստանն առաջին երկիրն էր, որ արձագանքեց տեղի ունեցածին․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն անդրադաձել է Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռի կործանմանը։ Նա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, գրում է РИА Новости-ն։ «Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր: Մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են […]

Ի՞նչ գրաֆիկական սխալներ ունի մեր զինանշանը/վիդեո/

«Մենք» hիմանդրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե փորձագետների խումբը պարզել է, որ մեր զինանշանը ունի ավելի քան երեսուն գրաֆիկական սխալ: Սարգսյանը խոսեց մի քանի ակնհայտ սխալների մասին, համեմատականներ անցկացրեց Առաջին Հանրապետության և ներկայիս զինանշանների միջև: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի