24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Այ ցրտահարված հայեր, ախր իսկականից տհաճ ա, հա՞…

Բոլորիս հորդորում եմ՝ երբեք խոսքի մեջ չօգտագործել էդ չարաբաստիկ ՙհա՞՚ անհասկանալի բառը, որը նույնիսկ չգիտեմ, թե ոնց որակեմ: Ո՞րտեղից ա դա էկել, ովքե՞ր են դրա հերն ու մերը: Հայ մարդը խոսքի մեջ միշտ հաստատ ա, վստահ, նա դիմացինին դիմելիս կամ բան պատմելիս, բացատրելիս էդ նույն դիմացինի կողմից իր հնչեցրած մտքերի, գաղափարների հաստատման, թույլտվության կարիքը չունի:

Էդպես կարող ա խոսել ադրբեջանցին.

– Փայձյոմ չայ պիծ, դա՞…

– Կարաբախ նիկագդա նի բուձիտ նաշիմ, դա՞…

Ադրբեջանոտ ե՞ք, հըլը աչքերիս նայեք: Ումի՞ց եք հավանություն սպասում, էն մարդուց, որին ինքներդ ե՞ք ինֆորմացիա տալիս… բայց էդ կրակն ընկածը շա՞տ գիտի ինչ եք ուզում իրենից, դրության տերը Դուք եք, էլ ինչի՞ եք էդ խեղճ մարդու հավանությանը սպասում: Ականջ ա ծակում կոպիտ ականջօղի պես: Երբ խոսակիցներս նման կերպ են դիմում ինձ՝ ուզում եմ գոռամ երեսին:

– Չէ՛: Ու որ լավ մտնի գլուխը՝ մի հատ բռնեմ ուսերից, թթի ծառի պես թափ տամ ու մի հատ էլ գոռամ,-

– Չէէէ, ասինք: Այնինչ էդ անտեր մնացած «հա»-ն օգտագործում են նույնիսկ հեռուստատեսությունների հաղորդավարները՝ մի տեսակ համոզելու, դուր գալու, լղոզելու ձև ա դարձել:

Չէ, էլի, նետ՝ չհամոզեցիր, ախպեր: Փախար ստեղից վազելով, էդ «հա»-ն թևիդ տակ դրած: Ու մյուս անգամ թիվիի տարածքում չերևաս՝ դու, մեղմ ասած էնքան էլ հայ չես, դու տատանվող էլեմենտ ես, քամու բերած քամու տարած:
Այ ցրտահարված հայեր, ախր իսկականից տհաճ ա, հա՞…

Քրիստ Մանարյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ