12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախարարը լսել է բողոքող քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության […]

Շարմազանովը Փոստանջյանին հորդորում է «միտինգներ» չանել /վիդեո/

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, որտեղ վերջինս տեղեկացրել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետագա անելիքների մասին, ապա հավաստիացրել, թե իշխանությունը ցայտնոտի մեջ է, ինչն էլ, ըստ նրա, արտահայտվել է իրենց` հանրահավքներին խուժաններ ուղարկելով, որպեսզի խափանեն խաղաղ հանրահավաքները. «Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ցածրադիր […]

Մամեդյարովը դրական է գնահատել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատել Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մամեդյարովը ասել է ադրբեջանական AzerTac լրատվականի հետ զրու յցում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպումը պետք է դրական գնահատել: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

Ինչ կապ ունի Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը հայերի հետ

Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո […]

«Բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորին»

Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում […]

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև […]

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության […]

Խնդիրներ, խնդիրներ…./վիդեո/

«Կոմպոզիտորների միությունը,  չնայած արձանագրած հաջողություններին՝ լուրջ խնդիրներ ունի»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Սաթյանը առաջնային խնդիր համարեց՝ ֆինանսների քչությունը: «Ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորվեն, բայց մենք, ցավոք, մեր միջոցառումները կարողացանք անել ավելի քիչ ֆինանսավորման դեպքում: Ֆրանսիայում չորս համերգներ եղան հայ կոմպոզիտորների մասնակցությամբ, սակայն պետական միջոցներով ֆինանսավորվեցին […]

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին /ֆոտո/

Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին, գրում է  Ermenihaber.am-ը: Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk» լրատվական ծառայությունը՝ հղում անելով նախագահականի իր աղբյուրներին: Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին […]

ԱԺ նախագահը պարգևատրել է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի