18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՏՀ բարձրագույն խորհրդի հիմնական մեսիջները

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ նախագահների մակարդակով,  կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը, որոնց աշխատանքներում ներգրավված էր նաև Հայաստանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Որոշում կայացվեց, որ կվերանայի ԵՏՄ մաքսային ծառայության նոր կանոնադրությունը, որն իր մեջ ներառում է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայության համակարգում […]

Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև  սիրիահայ ընտանիքներին: Երևանի […]

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր […]

Ստամբուլ-Երևան ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել

Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին`առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Ս տամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում: Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք մարդ ստացել է թեթև մարմնական […]

Օրը ցերեկով թալանել են Օբամայի թիկնապահին /ֆոտո/

Վաշինգտոնի կենտրոնում թալանել են Օբամայի թիկնապահին, գողացել են նրա տարբերանշանը, զենքը, ձեռնաշղթաները, հայտնում է НТВ-ն։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, եր տղամարդն իր մեքենան կայանել է ավտոկայանում եւ դուրս եկել մեքենայից։

Պետք չէ խաչվես, որ մեկին փրկես կամ «Սուրբ գերեզմանի մոտ»՝ մահից հեռու

Երբ անպետք այս աշխարհից Օրփեոսի՝ տավղի լարերից արձակած նետը խոթվում-ներս է մտնում բաքոսյան դժոխք ու Հադեսի քարակազմ սիրտ, և երբ թրակյան մարգարեներից այս ամենամարդու սիրեցյալ Էվրիդիչեն քար կտրած սիրուն մարմնով կես ճամփից վեր այդպես էլ չի խոյանում, հիշում ես, որ խոսքիդ տերը լինել է պետք, որ հետ նայել չէ պետք, որ ներկայից բացի բան չունես, […]

Ռուսաստանը եւ Հայաստանը միավորեցին ՀՕՊ-ի համակարգերը Կովկասում

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը:  

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Րոպեներ առաջ ցմահ դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը: Ալա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյյալներին երեկ այցելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորել է դադարեցնել հացադուլը, նշելով, որ փետրվարի ցմահ դատապարտյալների հարցը կբարձրացվի ԱԺ-ում: «Իմ տեղեկությամբ, այսօր էլ նրանց այցելել է ՀՀԿ պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի