29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի […]

ԵՄ-ի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է․ Ֆեդերիկա Մոգերինի

Երեւանում գտնվող ԵՄ  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար: Նա նշել է, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, սակայն ռազմական լուծում էլ լինել չի կարող: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան […]

Սկանդալ է հասունանում. կալանավորվել են ՀԷՑ-ի նախկին պաշտոնյաներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում  քննվող քրեական գործով ձեռնարկված  քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի […]

ԿԲ-ն սահմանել է օրվա փոխարժեքները

Մարտի 1-ին Կենտրոնական բանկի կողմից րչսահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.26 դրամով, դառնալով՝ 491.60 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 1.83 դրամով՝ դառնալով՝ 534.03 դրամ, ռուբլին աճել է 0.21 դրամով՝  դառնալով 6.67 դրամ:

Մնաս բարով, իմ ընկեր․ Օլգա Օռլովայի տեսահոլովակը՝ նվիրված Ժաննա Ֆրիսկեին /վիդեո/

Երգչուհի Օլգա Օռլովան տեսահոլովակ է նկարահանել «Մնաս բարով, իմ ընկեր» երգի հիման վրա, որը նվիրված է նրա ընկերուհուն՝ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացել է նախորդ տարվա ամռանը՝ գլխուղեղի քաղցկեղից։  

Երեխայի գլխատումը Պոզներին հիշեցրել է` ինչպես էին ամերիկացիները ցած նետվում պատուհաններից

Վլադիմիր Պոզներն անդրադարձել է հարցին, թե ինչու ռուսական առաջատար հեռուստաալիքները չեն անդրադարձել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանությանը, երբ դայակը գլխատել էր 4-ամյա փոքրիկին: «Ես միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր լրագրող կամ խմբագիր ինքն է որոշում կայացնում: Այս առիթով որեւէ օրենք գոյություն չունի ոչ մեզ մոտ, ոչ աշխարհում: Յուրաքանչյուրն ինքն է դատում` որքան կարեւոր […]

Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշին հայտնել

Հոգևորականը խոստովանությունն ուրիշին հայտնել չի կարող: 554 թ. տեղի ունեցած Դվինի Բ ժողովի 19-րդ կանոնում հստակ նշվում է, որ եթե քահանան խոստովանությունը պատմի մեկ այլ մարդու, ապա կզրկվի քահանայական իր կարգից: Խոստովանության գաղտնիությունը և ոչ հրապարակելի լինելն ամրագրված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (հոդ. 86. 5)՝ արձանագրելով, որ խոստովանահայրը որպես վկա չի կարող կանչվել […]

Չեմպիոնական խաղի մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը կկայանա նոյեմբերին՝ Նյու Յորքում: Մագնուս Կառլսենի մրցակիցը կորոշվի հավակնորդների մրցաշարում: Այն կացկացվի մարտի 11-ից 28-ը Մոսկվայում: Չեմպիոնական թագը նորվեգացուց խլելու համար կպայքարեն Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վիշվանաթան Անանդը, Բուլղարացի Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին ու Լևոն Արոնյանը: Ինչպես հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Նյու Յորքում […]

Հայ-ռուսական հարաբերությունները՝ Բաքվի բողոքի նոտայի ֆոնին

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ կառավարությանը՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ: Այս նոտան և ռուսական կողմի արձագանքը դրան, միանշանակորեն մատնանշեցին ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները: Ռուսական զենքն ու Ադրբեջանը Այս պատմությունը սկսվեց դեռևս ամռանը, երբ «Էլեկտրիկ Երևան» խորագիրը ստացած բողոքի ակցիայի ընթացքում Կրեմլը Երևանի […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինվածուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիգրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի