17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խոստովանել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գոռ Վ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 28-ին, ժամը 21.30-ին, ցանկապատը քանդելով՝ մտել է Նոր Խարբերդի տներից մեկի բակ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել 1-ին և 2-րդ հարկերի դռների կողպեքները ու տնից գողացել էլեկտրական տաքացուցիչ և 2 վրան: […]

Ռուբոն ընկավ Օմարի բարձրունքին. որդին երկու տարեկան է /վիդեո/

Ազատամարտիկ Արամ Գրիգորյանը (Ռուբո) այսօր կդառնար 45 տարեկան, սակայն անցած տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ազատամարտիկը զոհվեց: Հակառակորդի դիպուկահարը Ռուբոյին խոցել է Օմարի բարձունքին: «Էսօր իր ծննդյան օրնէ: Ես շնորհավորում եմ իրեն: Ինքը հիմա էլ մեզ հետ է՝ հոգով: Ռուբոյի ծնունդը մեր համար տոն է: Ինքը կռվի տարիներին մեծ սխրանքներ է գործել,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Դատարանն արդարացրել է հոգեւորականին, ով աբորտը Հոլոքոստի հետ էր համեմատել

Իսպանիայի դատարանը մերժել է կաթոլիկ հոգեւորականի դեմ բողոքը։ Բողոքում նշվում էր, որ հոգեւորականը ատելություն է քարոզել՝ աբորտները Հոլոքոստի հետ համեմատելով, գրում է LifeSite News-ը։ Եպիսկոպոս Խուան Անտոնիո Ռեյգ Պլան հայտարարել էր, որ աբորտը նույնպես Հոլոքոստ է, ինչը բարկացրել էր աբորտի կողմնակիցներին։ Դատարանը գտել է, որ հոգեւորականի հայտարարությունը բխել է նրա հոգեւոր հայացքներից։  

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո Երեխեքին արտահերթ տանել սրճարան Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ […]

Արցախի քաղաքական ուժերը դիմել են Նախագահին

Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց […]

Նախագահի հրամանագրով լիազորությունները դադարեցվել է

ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահի հրամանագրով փետրվարի 20-ին դադարեցվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: ՆՀ-194-Ա հրամանագրում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի […]

Ռուհանին ու Ալիեւը հանդիպել են

Իրանում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ է հանդիպել, նրանք համատեղ տասից ավելի փաստաթղթեր են ստորագրել։ Իրանի նախագահն Ալիեւին է ներկայացրել Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլանը։ Թեհրանի առաջարկները ներառում են երկու երկրների համագործակցություն, ծովում նավթագազային հանքահորերի համատեղ շահագործում, ինչպես նաեւ նավթի եւ գազի առեւտրի ընդլայնում, նավթի փոխանակման վերականգնում: […]

«Կայֆավատներով»` պապան չի ասե՞լ

«Կայֆավատներով, վառ գույնի կոշիկներով տղերքը հայտնվում են բանակում: Ու բնական է, որ նրանք պատրաստ չեն զինվոր դառնալու: Այս ամենի մեջ կա նաև հայ մայրերի մեղքը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հորդորեց երբեմն վեր կանգնել բանակում տեղի ունեցող հոռի երեւույթների մեջ երբեմն անհիմն սպայակազմին մեղադրելու ընդունված մեթոդից. «Խեղճ սպաները կրակն են ընկնում […]

Արման Թաթոյանը երդվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրության քվեարկության արդյունքները: Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Թաթոյանի օգտին կողմ է թվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ա.Թաթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար: Ըստ նրա՝ դա բարձրացնելու է ՄԻՊ հեղինակությունը մեր […]

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի