No comment
ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ: Կազմակերպության կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսային» 150.000 եվրոյով էստելադայի ցուցադրության համար՝ դրոշների, որոնք խորհրդանշում են Կատալոնիայի պայքարն անկախության համար։ Եթե միջադեպերը չկրկնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ գումարի 1/3 մասը կվերադարձվի ակումբին։ Ընդգծենք՝ «Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։
Գերմանիայում առնվազն 42 մարդ է տուժել ուրբաթ երեկոյան Rock am Ring ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են: Կայծակի պատճառով ռոք համերգի անցկացումը դադարեցվել է մոտ կես ժամով: Ընդգծենք՝ Rock am Ring փառատոնն անցկացվում է հունիսի 3-5-ը Մենդիգ քաղաքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում կայծակի հարվածից երեխաներ էին տուժել:
Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի` Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը: Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին […]
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում , Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը., նշելով հետևյալը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` […]
Սեյրան Չիլինգարյանը հանուն Արցախի պայքարում՝ պայքարի իր ձևն է ունեցել ու իր ներդրումը: Չիլինգարյանը բազմաթիվ պատմությունների ու դեպքերի միջով է անցել: Շամշադինեցի Սեյրանը առաջին գիծ պարեն և զինամթերք էր հասցնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց իր և ՀԱԲ-ի մարտիկների մեջ եղած կապի մասին: Չիլինգարյանը պատմեց, որ ինքը լինելով ծնունդով Տավուշից և իր ողջ գործնեությունը իրականացնելով […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ եւ բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ եւ առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը: […]
Լոլիկը ոչ միայն բանջարեղենի մի տեսակ է, այլեւ հրաշալիորեն համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ։ Պարզվում է, որ այն իսկապես շատ օգտակար է առողջության համար։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է` • A, C, K, Е, К, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին։ • Լիկոպին • Քրոմ • Կալցիում • Երկաթ • Ֆոսֆոր • Կալիում […]
























