23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանից վռնդել են ռուսաստանցի լրագրողներին

LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից: Ադրբեջանի ԱԳՆ ռուսաստանցի լրագրողներին մեղադրել է Ադրբեջանի տարածքում առանց հավաստագրման աշխատելու համար: Երկրի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, թե LifeNews-ն իր նյութերում իբր «աղավաղել է իրական իրավիճակը` ոչ օբյեկտի տեղեկատվություն տրամադրելով», հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։:

Լայնամասշտաբ պատերազմ դեռ կարող է սկսվել. քաղաքագետ /վիդեո/

«Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում կարողանում էր զսպել  իրեն և ռազմական գործողություններ չսկսել: Այս պահին, սակայն, դիմել է ավելի լուրջ քայլերի: Այնպես չէ, որ հիմա լայնամաշտաբ պատերազմ է սկսվել, բայց դրա հավանականությունը կա»,-այսօր՝ «Հենարան» ակումբում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մինասյանը նկատում է, որ Ադրբեջանը ցանկանում է նոր «ստատուս քվո»  ստեղծել՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը պատրաստ […]

Ով հետ եկավ, կգյուլլենք . Ադրբեջանը գնդակահարել է սեփական զորքերին /վիդեո/

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան  հարթակում գրառում է կատարել. «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»:

Արցախում հպարտ են այն միասնությամբ, որը կա մեր հանրության ու քաղաքական ուժերի միջև. Շարմազանով

Ասօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին Միասնության ու Արցախին ջերմորեն աջակցելու համար: Արցախում հպարտանում են մեր համախմբվածությամբ: «Իրավիճակը  գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո: […]

Վրաստանի նախագահի կոչը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել  Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին առավելագույն ջանքեր գործադրել՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման համար, գրում է Tass.ru-ն։ Վրաստանի նախագահը այսօր Թբիլիսիում, ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում, ասել է, որ ինքը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ամեն ինչ կանեն՝ լարված իրադրությունն անցկացնելու եւ խնդրի […]

Եթե Ադրբեջանի պլանն իրականացվեր, նրանք ներխուժելու էին Ստեփանակերտ /վիդեո/

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, վերադարձել Թալիշի և Մատաղիսի ճանապարհով: «Սա արդեն չի կարելի համարել զինադադարի խախտում: Սա պատերազմ է: Գիշերն եմ վերադարձել Արցախից: Այս գծում ինտենսիվ մարտական գործողություններեր են եղել: Այդ ամենը երևում է:  Թշնամու պլանը ձախողվել է: Ըստ էության, եթե Ադրբեջանի պլանն իրականացվեր, նրանք ներխուժելու էին Ստեփանակերտ»: Փաշինյանը շեշտեց, որ […]

Մինիմում էմոցիա, մաքսիմում ուշադրություն ու զգուշավորություն

Այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում լայնորեն տարածեցինք ռազմաճակատից եկած լուրը, որ Թալիշ-Մարտակերտ ուղղությունն ամբողջությամբ մաքրազերծված է թշնամուց, Հաքքին-ում մեկ նախադասությամբ լուր գնաց, որ իրենք իբր վերցրել են Մատաղիսը: Նախնական տեքստում /անգիր եմ հիշում/ գրել էին, որ աղբյուրը Ադրբեջանի ՊՆ-ն է: Քիչ անց արագ փոխեցին այդ հատվածը՝ Об этом сообщает региональный корреспондент haqqin.az. Հետեւությունները թողնում […]

Հրապարակվել է «Սմերչի» չպայթած հրթիռի լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր գիշեր կիրառված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռի լուսանկարները եւ գրառում կատարել. «Աջ կողմում Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի