15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալաշկերտը» պարգևատրվեց ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով

Այսօր «Հարսնաքար» համալիրում կայացավ Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի հաղթող թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մրցաշրջանում թե Բարձրագույն, թե Առաջին խմբում հաղթողի կոչումը նվաճեցին միևնույն ակումբը ներկայացնող թիմերը՝ «Ալաշկերտը» և «Ալաշկերտ-2»-ը:

Հայաստանի առաջնության Առաջին խմբի 28 հանդիպումներում վաստակելով 69 միավոր և 15 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Միկա-2» թիմից` հաղթողի կոչումը նվաճեց «Ալաշկերտ-2» թիմը: Հաղթող թիմին փոքր ոսկե մեդալները, պատվոգրերը և գավաթը հանձնեց

Այս տարի՝ առաջին անգամ իր պատմության 4.5 տարիների ընթացքում, «Ալաշկերտը» դարձավ նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հաղթող՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: 28 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 55 միավոր և 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Շիրակից»: Մեր նորընծա չեմպիոնն աչքի ընկավ նաև արդյունավետությամբ՝ խփելով 50 գնդակ: Այդ գոլերի կեսից ավելին հեղինակեցին 2 ֆուտբոլիստներ։ Առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը խփած 16-ական գոլերով բաժանեցին «Ալաշկերտի» հարձակվողներ Միհրան Մանասյանը և Էբեր Արաուժոն: Առաջնության լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը՝ ոսկե խաղակոշիկը և հուշադիպլոմը Միհրան Մանասյանին հանձնեց

«Ալաշկերտն» առաջնության հենց սկզբից հզոր թափ հավաքեց՝ առաջին իսկ տուրում պարտության մատնելով գործող չեմպիոնին: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը առաջին տեղում ավարտեց առաջնության առաջին 2 շրջանները:

Առաջնությունից 3 տուր առաջ «Ալաշկերտը» 9 միավորի առավելություն ստացավ մրցակիցների նկատմամբ, և չնայած 2 պարտություններին, վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ կարողացավ նվաճել չեմպիոնի կոչումը։ «Ալաշկերտ» թիմին ոսկե մեդալներով պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը նաև Հայաստանի առաջնության չեմպիոնական գավաթը հանձնեց «Ալաշկերտ»  թիմի ավագ Վահագն Մինասյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ