04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի պայթյունների արդյունքում, տեղեկացնում է “BBC”-ն: Իդլիբի պայթյունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքն սկսելու ֆոնի վրա: Հենց այսօր` ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաջին խմբի 30 անդամներն սկսում իրենց աշխատանքը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, ըստ որի Սիրիա ուղարկվող դիտորդների թիվը որոշվել է հասցնել […]

‘Ժառանգությունը’ միանում է

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցության նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել` ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ուղղված նամակին միանալու կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ‘Ժառանգության’ նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների նամակին, որով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկվում է մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու […]

Ռուսական ԶԼՄ-ներն ու սոցիոլոգները խոսում են Հայաստանում սպասվող ընտրություններից /վիդեո/

Ռուսաստանի “Առաջին ալիքը” հատուկ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասին` հրապարակելով սոցիոլոգների կարծիքները եւ հարցումների արդյունքները, ըստ որոնց խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել ընտրողների մոտ 70 տոկոսը: Ռուս սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն ` ընտրողների 39 տոկոսը պատրաստվում է քվեարկել “Հանրապետական” կուսակցության օգտին: 2-րդ տեղում քիչ տարբերությամբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է, որի օգտին պատրաստ […]

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հեևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվության հավաստիությունը ճշտել: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի […]

Երկնքից աստղեր չիջեցնելով` Հանրապետականը լավ հանգրվան է խոստանում

“Հանրապետական” կուսակցությունը եթե ասեմ երկնքից աստղեր է իջեցրել, ճիշտ չի լինի, բայց ինչ-որ բան արվել է, եւ մենք գիտենք կարեւորը` ինչ ենք ուզում ապագայի համար”:  Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Եղվարդում նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն լուծում է մեծ ու մանր խնդիրներ, որոնք ոմանց կարծիքով` գործ չեն: Բայց  “Հանրապետականի” համոզմամբ` […]

Տիմոշենկոն զրպարտո՞ւմ է անմեղ մարդկանց

Ուկրաինայի Խարկովի մարզի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Յուլիա Տիմոշենկոյի  բողոքն այն մասին, թե իբր իր հանդեպ ֆիզիկակական ուժ են գործադրել հիվանադանոց տեղափոխելու ժամանակ, չի հաստատվել, հաղորդում է “Вести”-ն: Բազմաթիվ ստուգումներ են անցկացվել, հարցաքննվել են միջադեպի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում` բժիշկները, քրեակատարողական համակարգի աշխատակիցները, շտապ օգնության աշխատակիցները, ովքեր Տիմոշենկոյին հիվանդանոց են տեղափոխել: Գլխավոր […]

Ահմադինեժադը ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին եւ Հայաստանի ժողովրդին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին […]

Նախագահը “Հայրենիքիս կանչով” ցուցահանդեսում էր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` “Հայրենիքիս կանչով” խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:               Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում եմ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն համատեղ հայտարարություն են արել

Այսօր չորս կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘Մենք` Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն  առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու […]

ԱՊՀ դիտորդները շարունակում են հետեւել

ԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգը: Հանդիպումներ են կայացել ԱԳ նախարարության, Վճռաբեկ դատարանի, ՀՀ Հեռուսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել է նախընտրական քարոզարշավը: Դիտորդները շարունակում են հետեւել, թե ինչպես են տարածքային ընտրական հանձնժողովները պատրաստվում ընտրություններին: Դիտորդական առաքելությունը շարունակում է լրատվամիջոցներին տեղեկացնել իր գործունեության մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի