04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սարկոզին կարող է զրկվել նաեւ Մարին Լե Պենի կողմնակիցների ձայներից

Ֆրանսիայի “Ազգային ճակատի” առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հրաժարվել է կոչ անել իր կողմնակիցներին քվեարկել 2-րդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին, հաղորդում է “MIGnews.com”-ը: Փարիզում կայացած ցույցի  ժամանակ նա հայտնել է, որ ինքն էլ քվեարկելու է բոլորին դեմ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, 2-րդ փուլ են անցել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ […]

“Հանրապետականն արել է իր ընտրությունը” . Շամազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, “Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ռուսական “Стратегии и развития” ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ “Հանրապետական” կուսակցության առջեւ դրված առաջադրանքներին: Ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, կայանալիք ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն երկրի համար, եւ “Հանրապետականը”` որպես պատասխանատու քաղաքական ուժ, ունի հստակ քաղաքական կամք` կազմակերպելու ազատ եւ […]

Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը կամփոփի մայիսի 7-ին

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կգործուղի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից: ԵԱՀԿ գործող նախագահ եւ Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 2 հարյուր դիտորդներ: Դե Դոննեան` […]

Օբաման հավատում է, որ կփոխի՞, թե՞` կփոխի, որ հավատան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է նախագահի քարոզարշավի նոր լոզունգը: “Առաջ” (Forward)  լոզունգն առաջին անգամ հնչել է նախընտրական հոլովակում, որը հրապարակվել է նախօրեին` ապրիլի 30-ին: 7 րոպե տեւողությամբ հոլովակն սկսում է նրանից, թե ինչքան վատ վիճակում էր ԱՄՆ-ի տնտեսությունը, երբ 2008-ին Օբաման դարձավ նախագահ: Այնուհետեւ հանդիստատեսին ներկայացվում է Օբամայի վարչակազմի կատարած աշխատանքը, տնտեսության […]

Ոստիկանությունը` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘2012 թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում մի խումբ անձինք, մետաղյա արգելափակոցները տապալելով եւ ոստիկանների պահանջներին չենթարկվելով, ձեռնարկել են ժամանակավոր տեղեդրված տաղավարներն ապօրինի ապամոնտաժելու հերթական փորձը, որը կարճ ժամանակում կանխվել է ոստիկանության կողմից: Օգտվելով ստեղծված իրավիճակից` նույն պուրակում բողոքի ցույց իրականացնող անձանց մեկ այլ խումբ պուրակի տարածքում […]

ՄԱԿ-ի պետքարտուղարը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում, հաղորդում է “РБК” կայքը: ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նա դատապարտում է Դամասկոս եւ Իդլիբ քաղաքներում ահաբեկիչների կողմից իրագործված պայթյունները, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. “Չնայած այն բանին, որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ հիմա գտնվում են դիտորդները, համեմատաբար խաղաղ իրավիճակ […]

Հանրապետականի ղեկավարը հավատում է իր ուժերին, որ Հայաստանը դրախտավայր կդարձնի

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում լինելով Կոտայքի մարզի մի քանի համայնքներում` օրվա վերջին հանդիպեց Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Մի քանի օր է մնացել ընտրություններին: ՀՀԿ առաջնորդի խոսքով`  եթե ոչ բոլորը, ապա շատերը լրջորեն մտածել են, թե ում են ընտրելու եւ մտքում արդեն քվեարկել նե նրանց օգտին. “Բայց ՀՀԿ-ն շարունակում է քարոզարշավը եւ […]

ՀՀ նախագահը աշխատանքային այցով Կոտայքի մարզում է

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին: 1972թ. կառուցված եւ երբեւէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի […]

Եգիպտոսում նախագահ են ընտրում

Եգիպտոսում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Այժմ թեկնածուները եւ նրանց օգնականները կարողանում են նախընտրական խոստումներով ելույթներ ունենալ, քարոզչական նյութեր տարածել եւ կողմնակիցների ցույցեր կազմակերպել, հաղորդում է “Аргументы и факты”-ն: Նախընտրական քարոզարշավի շունչն աֆրիկյան այս երկրում զգացվում է արդեն մի քանի շաբաթ: Ականատեսները վկայում են, որ փողոցներում ամենուրեք թեկնածուների նկարներն են, իսկ մամուլում իսկական “պատերազմներ” […]

Սեյրան Օհանյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր եւ նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը: Անդրադարձ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի