04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանին մեղադրում են խմբակային բռնաբարության մեջ

Ֆրանսիական դատախազությունն սկսել է վկաների հարցաքննությունը` ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով, ով մեղադրվում է Վաշինգտոնում տեղի ունեցած օրգիաների ժամանակ խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Դատախազության տվյալներով` նրա մեղավորության նոր ապացույցներ են հայտնաբերվել, այդ պատճառով էլ հետաքննությունը կշարունակվի: Խոսքը բելգիացի մի մարմնավաճառի մասին է, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին իրեն բռնի […]

Ուրուգվայի ԱԳ նախարարն իր այցը Հայաստան սկսեց Ծիծեռնակաբերդից

Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. “Հայաստանը եւ Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շատ մոտ եւ բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965-ին ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը […]

ՕԵԿ-ի քվեները ջիգյարով քվեներ են. Արթուր Բաղդասարյանը հորդորեց պահել դրանք

ՕԵԿ հանրահավաքին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարթակ բարձրացավ` անցնելով ՕԵԿ-ական երիտասարդնրի կազմած շարքերի միջով, որոնք կրում էին սպիտակ վերնաշապիկներ` ՕԵԿ գրառումներով. “Եղանակը մեր դաշնակիցն է: Սաղ օրը ահավոր անձրեւ եկավ, 5.15 դադարեց,“-հավաքվածներին այսպես ողջունեց Արթուր Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ վերջին 6 ամսվա ընթացքում 3 անգամ պտտվել է Հայաստանով մեկ եւ այդ ընթացքում է ծնվել ՕԵԿ […]

Ազատության հրապարակում ՕԵԿ-ն է, հարթակում` մրսած վարողները /ֆոտո/

                  Մինչ ՀՀԿ-ն ակտիվորեն պատրաստություններ է տեսնում այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք համերգ-հանրահավաքին, ՕԵԿ-ն արդեն համերգ է սկսել Ազատության հրապարակում: Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ՕԵԿ ամփոփիչ հանրահավաքն ուղեկցվում է համերգային ծրագրով: Այս անգամ ՕԵԿ հանրահավաքն ունի հատուկ վարողներ, որոնք չնայած ցուրտ եւ խոնավ եղանակին, […]

Կրկնակի ահաբեկչություն Դաղստանում. զոհեր եւ վիրավորներ կան /վիդեո/

Մայիսի 3-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “МК.ru”-ն: Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի վրա ոստիկանները կանգնեցրել են “ВАЗ” մակնիշի մեքենան` փաստաթղթերն ստուգելու նպատակով: Ավտոմեքենայի կանգնելու պահին անհայտ անձը գործարկել է պայթուցիկ սարքը: 15 րոպեից, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ ԱԻՎ-ի փրկարարները, ինչպես նաեւ հավաքվել են անցորդները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը: […]

‘Մենք այդքան շատ չենք, որ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել’.Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել: ‘Առաջինը, մենք՝ բոլորս միասին, մեր ողջ ժողովրդով հանդերձ, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՌոբերտ Բարդտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-13-ը կայցելեն  տարածաշրջան, տեղեկացնում է “АПА”-ն: Մայիսի 11-ին համանախագահները կայցելեն Հայաստան, 12-ին` Լեռնային Ղարաբաղ, 13-ին` Ադրբեջան: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն հանրապետությունների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը  եւ  […]

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը շփման գծում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ […]

ԱՊՀ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել ԿԸՀ-ի պատրաստվածությունն ընտրություններին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է ՀՀ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը: Դիտորդական առաքելության ղեկավար Գարկունը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Առաքելության ղեկավար Գարկունը մասնավորապես դրական է գնահատել ԿԸՀ-ի պատրաստվածությունը ընտրություններին եւ նախընտրական քարոզարշավի խաղաղ ընթացքը: Այս տարի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Դիտորդները […]

Սարկոզին հաստատել է իր հանձնառությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն անցկացնելու վերաբերյալ

Ֆրանսիայի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին հաստատել է իր մտադրությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստ ներկայացնելու մասին, տեղեկացնում է “Nouvelles d`Arménie”-ն: Նա իր մտադրության մասին հայտնել է 2 նամակներում` ուղղված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարին եւ համանախագահին: Նամակում  մասնավորապես ասվում է. “Ապրիլի 24-ին ես ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի