11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հույները նոր խորհրդարան են ընտրում

Հունաստանում այսօր եւս ընտրական օր է: Եվրոպական այս երկրում արտահերթ ընտրում են երկրի նոր խորհրդարանի կազմին: Ընտրությանը մասնակցում են երկրի 9 մլն 850 հազար քաղաքացիներ: Նրանք 4 տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի 300 անդամներին 32 կուսակցություններից, հաղորդում է “Росбалт”-ը: Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով մինչեւ երեկոյան ժամը 7-ը, որից հետո կհրապարակվեն ընտրատեղամասերի մուտքերի մոտ արված հարցումների […]

Թիվ 11/07 տեղամասային կենտրոնում ընտրողների ակտիվ հոսք է գրանցվել

Էրեբունի համայնքի թիվ 11/07 տեղամասային կենտրոնում ընտրողների ակտիվ հոսք է գրանցվել: Այստեղ գրանցված 1910 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրություններին մասնկացել է շուրջ 270 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ավագյանի հավաստիացմամբ` ընտրությունները մինչ այս պահն ընթանում են բնականոն հունով, որեւէ միջադեպ կամ խախտում չի գրանցվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նույն դիտարկումն արել են նաեւ կուսակցությունների վստահված անձինք` […]

Քոչարյանը չցանկացավ “որոշ փակագծեր” բացել /վիդեո/

ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քվեարկելով 7/03 տեղմասում, լրագրողների հետ ճեպազրույցում ոչ մի ներքաղաքական հարցի չանդրադարձավ: Նա հայտարարեց, որ քվեարկել է ծրագրերի օգտին: Նրա խոսքով` այսօր ինքը չէր ցանականա ծավալվել, “խոսել, բացել որոշ փակագծեր”: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` ինքը ուրախ տրամադրությամբ է եկել քվեարկելու, իսկ ինչ վերաբերում է նրա` քաղաքականություն վերադառնալուն, ապա նա հարցրեց լրագրողներին. “Իսկ […]

“Դրանից կախված չէ այն, որ Ծառուկյանը կկորչի”. Ծառուկյանին հիշեցրին “հաջորդ դասը”

Առինջ գյուղի թիվ 28/28  ընտրատեղամասում, որը տեղակայված է Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ գրանցված ցուցակների` այս տեղամասում  պետք մասնակցի 1829 ընտրող: Ժամը 11-ի դրությամբ ` այնտեղ արդեն 300 ընտրող էր քվեարկել: Այս ընտրատեղամասում եւս տեղի ունեցավ կնիքի օքսիդացման հետ կապված խնդիրը: Այն թանաքը, որն օգտագործվում է անձնագրերը կնքելու համար, պարզվեց, […]

ՀԱԿ-ը պատրաստ է ընդունել ընտրության ցանկացած արդյունք, եթե. Տեր-Պետրոսյանն էլ քվեարկեց/վիդեո/

Առաջին նախագահ, ՀԱԿ  առաջորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ  կնոջ, հարսի եւ թոռնիկների հետ քվեարկեց թիվ 9/11 ընտրատեղասում: Քվեարկությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը, մինչ պատասխանելը լրագրողների հարցերին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից հարցրեց` արդյոք չի խանգարի գործընթացին, եթե պատասխանի լրագրողների հարցերին: Հանձնաժողովի նախագահ Մայրանուշ Հարությունյանն ասաց, որ 5 րոպե  կարող է, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կես կատակ-կես լուրջ նկատեց, […]

Երկուսով քվեախցիկ էին մտել` Բարգավաճ … Henaran.am-ի թղթակիցը տարօրինակ մեկնաբանություններ է լսել /վիդեո/

Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ով շրջում է մայրաքաղաքի տարբեր տեղամասերով, Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասային կենտրոնում, որը տեղակայված է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ընտրողների հերթեր են կուտակվել տեղամասից դուրս: Այս տեղամասում գրանցվել է 1967 ընտրող` ավելացրած 6-ը` լրացուցիչ ցուցակով: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է  քվեախցիկում 2 անձի ներկայություն եւ լսել է, թե ինչպես է քվեարկող […]

Նախագահը քվեարկեց Հայաստանի առաջընթացի համար/ վիդեո/

Թիվ 9/11 տեղամասում քիչ առաջ իրենց քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ: Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է, բնականաբար, Հայաստանի առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին անցած ժամանաշրջանում քաղաքական բոլոր ուժերի ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար: “Կարծում եմ`  ամեն ինչ հանգիստ կանցնի, հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների եւ հենց […]

Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի

Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն: Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների  առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին  […]

Կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել. Է. Շարմազանով

“Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել: Պատկան մարմինները բավականին օպերատիվ աշխատում են` արձագանքելով գրանցված միջադեպերին: Խորհուրդ եմ տալիս հիստերիայի մեջ չընկնել եւ լարվածության իմիտացիա չանել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե “ընտրությունները Հայաստանում կեղծվում են, մարդիկ, փաստորեն, կարողանում են մեկ […]

Սերբիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր` մայիսի 6-ին, Սերբիայում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ են: Հիմնական մրցակիցներն են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդը` երկրի նախագահ Բորիս Տադիչը, եւ Պահպանողական առաջադիմական կուսակցությունը, որը ղեկավարում է Տոմիսլավ Նիկոլիչը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ձայնի իրավունք ունեն 6 մլն 770 հազար 13 քաղաքացի: Սերբիայում եւ նրա սահմաններից դուրս կգործի 8390 ընտրական տեղամաս: Կոսովոյում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված