31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը պատրաստ է ընդունել ընտրության ցանկացած արդյունք, եթե. Տեր-Պետրոսյանն էլ քվեարկեց/վիդեո/

Առաջին նախագահ, ՀԱԿ  առաջորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ  կնոջ, հարսի եւ թոռնիկների հետ քվեարկեց թիվ 9/11 ընտրատեղասում: Քվեարկությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը, մինչ պատասխանելը լրագրողների հարցերին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից հարցրեց` արդյոք չի խանգարի գործընթացին, եթե պատասխանի լրագրողների հարցերին: Հանձնաժողովի նախագահ Մայրանուշ Հարությունյանն ասաց, որ 5 րոպե  կարող է, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կես կատակ-կես լուրջ նկատեց, որ 5 րոպեն քիչ է. “Պարոն Տեր-Պետորսյան, ինչքան ուզում եք մնացեք ու պատասխանեք: Լրագրողները երկար ժամանակ է ձեզ են սպաասում”,- ասաց հանձնաժողովի նախագահ Մայրանուշ Հարությունյանը:

ՀԱԿ առաջնորդի խոսքով` ինքը քվեարկեց լավ Հայաստանի օգտին եւ ցանկանում է Հայաստանին պայծառ ապագա: Քվեարկությունից հետո նա կլինի ՀԱԿ շտաբում, որից հետո էլ իր օրն անց կկացնի միասնական շտաբում:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է առողջությունը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց` փայլուն:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` եթե ընտրություններն անցնեն արդար, օրենքի սահմաններում, ապա ՀԱԿ-ը պատրաստ է ընդունել ընտրության ցանկացած արդյունք:

Հիշեցնենք, որ այս ընտրատեղամասում մինչ առաջին նախագահի քվեարկելը մոտ մեկ ժամ առաջ քվեարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
http://youtu.be/2CBd9yavcD0

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ