01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Է. Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը

Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke)  եւ Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund), ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորեց վերջերս Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը եւ հույս հայտնեց, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ