13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը փորձել է փրկել Տիմոշենկոյին

Ռուսական իշխանությունները փորձել են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով, որին ձերբակալեցին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու ընթացքում “պաշտոնական դիրքը չարաշահելու համար”: Սակայն Տիմոշենկոյին փրկելու փորձերն անարդյունք են մնացել: Այս մասին “РИА Новости”-ին է հայտնել Կրեմլի աղբյուրներից մեկը:

Նա նշել է, որ Ռուսաստանը մասնավորապես փորձել է ճնշում գործադրել ուկրաինական անկախ դատահամակարգի վրա: Սակայն հարցը քննարկվել է նաեւ պաշտոնական մակարդակի վրա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գազային պայմանագրերի  համար դատապարտելն “անընդունելի” էր համարել, իսկ Տիմոշենկոյի գործը` “քաղաքականացված”: ՌԴ ԱԳ նախարարությունը նաեւ “հակառուսական ենթատեքստ” էր տեսել այդ գործում, ինչի մասին հայտնել էր նաեւ իր պաշտոնական հայտարարության մեջ:

2011-ի հոկտեմբերին Ուկրաինայի դատարանը Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման  դատապարտեց պաշտոնական դիրքը չարաշահելու  համար: Դատարանը հայտարարել էր, որ Տիմոշենկոն, լինելով վարչապետ, գործել էր առանց կառավարության հետ համաձայնության գալու: Կրեմլում համոզված են, որ նա գործել է այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյի ցուցումների համաձայն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ