24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քադդաֆին չի ֆինանսավորել Սարկոզիին

Լիբիայի առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ փաստաթղթերը, ըստ որոնց Նիկոլա Սարկոզիին տրամադրվել է 50 մլն եվրո նախընտրական քարոզարշավի համար, կեղծ են: Նման գործարք իբր թե կայացել էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի եւ 2007-ին դեռեւս նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիի միջեւ: Այս մասին տեղեկացնում է “Lifenews” կայքը:

Նման փաստաթուղթ էր հրապարակել ֆրանսիական “Mediapart” անկախ տեղեկատվական գործակալությունը: Փաստաթուղթը ստորագրել են Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարարը եւ Լիբիայի ներքին գործերի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղարը:

Ինքը` Սարկոզին, ով փորձում է հիմա 2-րդ անգամ նախագահ դառնալ, այդ ամենն անվանել էր զրպարտություն, որը ձեռնտու է միայն իր հակառակորդներին սոցիալիստական կուսակցությունից եւ դատական հայց է ներկայացրել “Mediapart”-ի դեմ:

Քադդաֆիի նախկին օգնական Ջամիհիրի Սալեհը եւս հերքել էր իր մասնակցությունը նման գործարքին: Լիբիայի գործող իշխանությունները Ինտերպոլի միջոցով նրա ձերբակալության հրաման են տվել: Հայրենիքում նրան խարդախության մեջ են մեղադրում: Այժմ նա փախստականի կարգավիճակում Ֆրանսիայում է գտնվում: Սարկոզին արդեն հայտնել է, որ պատրաստ է միջնորդել Սալեհին` հանձնելու Լիբիային:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ