14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օբաման հավատում է, որ կփոխի՞, թե՞` կփոխի, որ հավատան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է նախագահի քարոզարշավի նոր լոզունգը: “Առաջ” (Forward)  լոզունգն առաջին անգամ հնչել է նախընտրական հոլովակում, որը հրապարակվել է նախօրեին` ապրիլի 30-ին:

7 րոպե տեւողությամբ հոլովակն սկսում է նրանից, թե ինչքան վատ վիճակում էր ԱՄՆ-ի տնտեսությունը, երբ 2008-ին Օբաման դարձավ նախագահ: Այնուհետեւ հանդիստատեսին ներկայացվում է Օբամայի վարչակազմի կատարած աշխատանքը, տնտեսության եւ այլ ոլորտներում նրա ձեռքբերումները, մասնավորապես նշվում է պատերազմի ավարտն Իրաքում եւ Ուսամա բին Լադենի ոչնչացումը:

Հոլովակի վերջում նշվում է, որ դեռ շատ բաներ կան արվելու եւ երեւում է “առաջ” բառը:

Ինչպես տեղեկացնում է “Huffington Post”-ը, այս հոլովակը կցուցադրվի մայիսի 5-ին Օհայոյում եւ Վիրջինիայում կայանալիք նախագահի նախընտրական հանդիպումների ժամանակ: Այսինքն` հոլովակի միջոցով քարոզչությունը կսկսի այն ժամանակ, երբ Հայաստանում  կարգախոսներն ու հոլովակներն այլեւս անօգուտ կլինեն: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Օբամայի նոր կարգախոսը հիշեցնում է ՀՀԿ-ի կարգախոսը: Օբաման կարող էր օգտվել  նաեւ ՀՀԿ-ի մեկ այլ` “Հավատանք, որ փոխենք” կարգախոսից, սակայն ամերիկացիների դեպքում ավելի գործածելի կլիներ հակառակ տարբերակը` այնտեղ նախապես փոխել է պետք, որ հավատան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ