11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահը աշխատանքային այցով Կոտայքի մարզում է

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին: 1972թ. կառուցված եւ երբեւէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի գրադարանն ու մարզասրահը:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Եղվարդում գտնվող ‘Մանանա Գրեյն’ ՍՊԸ-ի համակցված կերերի գործարան, ծանոթացել հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ զբաղվող այս ընկերության ընթացիկ աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին: Մարզի մեկ այլ՝ Գողթ համայնքում նախագահն այցելել է ‘Էկոտոմատո’ ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրերին եւ տնտեսությունում իրականացվող աշխատանքներին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ