16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՄԱԿ-ի պետքարտուղարը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունները Սիրիայում, հաղորդում է “РБК” կայքը:

ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նա դատապարտում է Դամասկոս եւ Իդլիբ քաղաքներում ահաբեկիչների կողմից իրագործված պայթյունները, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. “Չնայած այն բանին, որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ հիմա գտնվում են դիտորդները, համեմատաբար խաղաղ իրավիճակ է, ՄԱԿ-ի պետքարտուղարը ստիպված է վշտով ասել, որ իրեն տխրեցրել են չդադարող արյունահեղության եւ մարդու իրավունքների խախտման մասին լուրերը”:

Հիշեցնենք, որ Իդլիբում ահաբեկիչ-մահապարտների 2 գրոհի արդյունքում տարբեր տվյալներով 8-20 մարդ էր զոհվել: Իսկ Դամասկոսում ապրիլի 27-ին ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել էր իրեն մզկիթի մոտ, որի արդյունքում առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 26-ը վիրավոր են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ