18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը կամփոփի մայիսի 7-ին

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կգործուղի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից:

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 2 հարյուր դիտորդներ:

Դե Դոննեան` Բելգիայի խորհրդարանի պատգամավոր եւ Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաեւ որպես Ուկրաինայում 2010-ի  նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:

“Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարեւորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից:

Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին եւ խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է”, – ասաց դե Դոննեան. “Ես ակնկալում եմ  առաջնորդել մեր պատվիրակությունը` դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք, հուսով եմ, կդրսեւորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ առջեւ ստանձնած իր հանձնառությունները եւ ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար”:

ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990-ի Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրվել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի`  մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում:

Henaran.am-ին փոխանցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ