02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը, հաղորդում է “РБК-Украина”-ն: Նախկին վարչապետը նման որոշում է կայացրել անձնական բժշկի` գերմանացի Լուտց Հարմսի հետ խորհրդակցելուց հետո: Նրա խոսքով` Տիմոշենկոն աստիճանաբար անցնում է “նորմալ սնվելու ռեժիմին”: Այդ գործընթացը կշարունակվի մի քանի օր: Հացադուլից վերականգնվելուց հետո բժիշկները նախատեսում են համակարգված բուժում նախկին վարչապետի համար, որն առնվազն 8 շաբաթ […]

ԵՄ-ն ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները

Եվրոպական Միությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը` ավելի թափանցիկ եւ մրցունակ ընտրություններ անցկացնելու համար, սակայն միաժամանակ ընդգծելով, որ միջազգային դիտորդների կողմից մի շարք թերություններ են նկատվել, որոնք հարկ է վերացնել մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները: Եվրամիությունը նաեւ ողջունում է խորհրդարանում  6 քաղաքական ուժերի ներկայությունը եւ համարում դա դրական քայլ Հայաստանի` ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին: “Մենք կոչ […]

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը սրվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Հանրապետական կուսակցությունից նրա մրցակից Միթ Ռոմնիին գրեթե նույն աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ի կարեւոագույն 12 նահանգների ընտրողները: Ըստ ամերիկյան մամուլի` հենց այդ 12 նահանգներից են կախված նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Այդ մասին են վկայում  նաեւ նախօրեին անցկացված “Gallup” կազմակերպության եւ “USA Today” թերթի անցկացրած հարցումների արդյունքները: […]

“Anonymous”-ի հաքերները “շարքից հանել են” Պուտինի կայքը /վիդեո/

“Anonymous”  շարժման  ռուսական թեւի հաքերները գրոհել են Կրեմլի ինտերնետ-ռեսուրսների վրա: Այդ մասին նրանք հայտնել են “Twitter”-ի իրենց բլոգում, գրում է “Ridus”-ը: Չնայած տեղեկությունը հայտնելու պահին “kremlin.ru” եւ “президент.рф” ռեսուրսների նյութերն աշխատել են առանց տեսանելի դժվարությունների: Կրեմլի ինտերնետ ծառայությունից  հայտնել են, որ նկատել են  հաքերների կողմից իրենց կայքերը գրոհելու ջանքերը եւ որ կայքերի նորմալ աշխատանքի համար […]

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը: Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա […]

Պուտինը եւ Մեդվեդեւը պաշտոնների փոխանակում են արել

ՌԴ Պետդուման հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, այն է` ՌԴ վարչապետ նշանակել  նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, գրում է “Der Standard”-ը: Պատգամավորների առաջ Պուտինն իր առաջարկած թեկնածությունը հիմնավորել է նրանով, որ Մեդվեդեւը փորձված է քաղաքականության մեջ եւ ճիշտ է կողմնորոշվում փոփոխությունների եւ զարգացման հարցում: Պուտինը վստահություն է հայտնել, որ Մեդվեդեւը կհամագործակցի բոլոր կուսակցությունների եւ հասարակական […]

Ընտրության օրը մի հեռուստաընկերություն զբաղվել է բացահայտ քարոզչությամբ

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է ԿԸՀ նախագահի գնահատականը ընտրությունների վերաբերյալ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր հրավիրված ասուլիսին նշեց, որ այս ընտրությունները էական տեղաշարժ էին ընտրական ամբողջ գործընթացում, որովհետեւ ընտրությունները երբեւէ այդքան թափանցիկ ու հրապարակային, այդքան տեսանելի ու վերահսկելի չեն եղել, որքան այս անգամ. “Իհարկե կային առանձին դեպքեր, թերացումներ, անգամ խախտումներ, բայց երբ նման […]

ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. ‘Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ […]

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են խաղաղ եւ հանգիստ. Պետդեպ

ԱՄՆ-ի  Պետդեպարտամենտը կիսում է միջազգային դիտորդների կարծիքը մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով դեպարտամենտի խոսնակ Ռոբերտ Հիլթոնը նշել է, որ նախորդ կիրակի Հայաստանում կայացած ընտրությունները խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում են անցել` դիտորդների եւ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ: Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը 148 դիմում է ստացել […]

Ոստիկանությունը ‘Ժառանգությունից’ խնդրում է տրամադրել թեկուզ մեկ փաստ

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ‘Ժառանգություն’ կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան բնակարանների հասցեներում: Ըստ ‘Ժառանգության’ գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական եւ ժամանակավոր ցուցակների հետ իրականացված ‘մանիպուլյացիաներն’ ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը: ՀՀ ոստիկանությունը անհիմն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի