12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եվրոպան` առանց Հունաստանի

Հավանականությունը, որ Հունաստանը կլքի եվրոյի գոտին, մեծանում է ժամ առ ժամ: Կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը` այս անգամ երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի կողմից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի: Իսկ դա կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքում կհաղթեն ձախերը, ովքեր կողմ են երկրի վարկատուների թելադրած պայմաններին, այն է` խիստ տնտեսության քայլերից զերծ մնալ, հաղորդում է “NEWSru.com’-ը: […]

Գերմանիան քվեարկում է Անգելա Մերկելի դեմ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի տարածքային խորհրդարանական ընտրություններում պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, լուրջ պարտություն է կրել: Ըստ վերջին հաշվարկների`  երկրի ամենախիտ բնակեցված տարածքում  այն ստացել է քվեների ընդամենը 26 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է պահպանողականների  համար: Նախորդ ընտրություններին կուսակցությունն ստացել էր ձայների ավելի քան 35 տոկոսը, հաղորդում է “BBC”-ն: Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցները […]

Ադրբեջանի հերթական սուտը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի` որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները: Թարմացնելու համար ադրբեջանցի դիվանագետների հիշողությունը Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. […]

Խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարացման շրջադարձի սկիզբն են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 12-ին հանդիպեց 24 երկրներ ներկայացնող 35   լրագրողների հետ, որոնք  ‘Երիտասարդությունը մեդիայի համար. եվրոպական ցանց’միջազգային կազմակերպության եւ Հայաստանի ռազմավարական մշակումների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել` մասնակցելու լրագրողների համար կազմակերպված ուսումնական սեմինարներին: ԱԺ փոխնախագահը ողջունեց երիտասարդ լրագրողներին` կարեւորելով տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում նրանց առաքելությունը: Է. Շարմազանովն […]

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հա­յաս­­տա­նի Հանրա­պե­տու­­թյան ար­տա­կարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստա­վայրը` Տոկիո): Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Չեխիայի Հանրապետությունում Հա­յաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­­կարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, համատեղության կարգով, նշա­նա­կվել է Սլովակիա­յի Հանրապետությունում Հա­յաս­­­տանի Հան­­­րա­­պե­տու­թյան ար­տա­­կարգ եւ լիա­զոր դեսպան (նստավայրը` Պրահա): Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից […]

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Ժակ Ֆորին եւ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը: ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ մայիսի 12-ին միջնորդների այցը Երեւան խորհրդանշական է, քանի որ լրանում է ղարաբաղյան հակամարտության տարածքում հրադադարի Համաձայնության […]

ԱԺ-ն պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցներում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին  ընդունեց  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար  Ռադմիլա Շեկերինսկային: Ողջունելով հյուրին` Ս. Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին  համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից   դրանց համարժեք ընկալումը: Խորհրդարանի ղեկավարը […]

Մանրամասներ Չմիացած երկրների շարժման ԱԳ նախարարների հանդիպումից

Մեր խմբագրությունը հետաքրքրաշարժ մանրամասներ է ստացել Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպման ներքին խոհանոցից: Պարզվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունը ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն մի շարք երկրների դիրքորոշումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը: Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված