02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ֆրանսիացիները կրկին սոցիալիստներին են ընտրել

Ֆրանսիայում կայացել է խորհրդարանի ստորի պալատի` Ազգային ժողովի  ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով` հաղթանակ են գրանցել սոցիալիստները: Նրանց օգտին քվեարկել է ֆրանսիացիների 34,5 տոկոսը, տեղեկացնում է “pravda.ru”-ն: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմնակիցները վճռական են տրամադրված: Նրանք հայտարարել են, որ հաջորդ կիրակի  իրենց անհրաժեշտ է ստանալ մեծամասնություն Ազգային ժողովում, քանի որ երկրի նախագահի պարտականությունները բարեփոխումներ են […]

Կրկին փոխհրաձգություններ` շփման գծում. սահմանում իրավիճակը հսկվում է

“Ղարաբաղի սահմանում իրավիճակը հսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերի կողմից: Այն լարված չէ, եւ անհանգստանալու կարիք չկա”: Այս մասին Henaran.am-ին հայտնել է ԼՂ ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա` առաջնային գծում կրակոցներ լինում են, սակայն դրանք միշտ էլ եղել են: Այս գիշեր եւս  շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել եւ փոխհրաձգություններ են լսվել: […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հունիսի 11-12-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը: Այցի ընթացքում Իռլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հունիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էեմոն Գիլմորի  բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:    

Իսրայելի Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Վաղը` հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայի շուրջ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Մերեց” կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնը, ով արդեն ստացել է Կնեսետի խոսնակ, “Լիկուդ” կուսակացության անդամ Ռեուվեն Ռիվլինի երաշխավորությունը: Այս մասին գրում է իսրայելական “Հաարեց” թերթը: Թերթը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումը չի սահմանափակվի […]

ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ […]

Թուրքիայում կրկին երկրաշարժ է սպասվում

Ավելի քան 6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ կարող  է կրկնվել Թուրքիայում: Սեյսմոլոգների նման կանխատեսում է հայտնել “Вести ФМ”-ը: Հունիսի 10-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մուգլա նահանգի ափամերձ տարածքի մոտ: Ցնցումը շարունակվել է մոտ 30 վայրկյան, որին հաջորդել են եւս 7 երկրաշարժեր` ավելի թեթեւ ուժգնությամբ, որոնք հիմնականում զգացվել են ափամերձ քաղաքներում: Զոհեր […]

Զգուշացում. Ռուսական կործանիչները շարունակում են թռիչքները Հայաստանի երկնքում. “The New York Times”

Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ  կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի: Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ՌԴ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլին: Վերջինս հայտնել է , որ ռուսական կործանիչները տեղակայված […]

6 զոհ, 38 վիրավոր. Իրաքում կրկին լարված իրավիճակ է

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գնդացիրի կրակոցների արդյունքում 6 մարդ է  զոհվել, 38-ը վիրավոր են, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Կրակոցները տեղի են ունեցել Բաղդադի հրապարակում, որտեղ շիա ուխտավորները հավաքվել էին Մուսա ալ-Քադիմա իմամի կրոնական տոնին մասնակցելու համար: Լարվածության աճն Իրաքում կրկին կապված է 2 խոշոր համայնքների` սունիթների եւ շիաների միջեւ հակամարտության հետ: 1997-ի մարդահամարի համաձայն` Իրաքի բնակչության 66 […]

Քլինթոնն ու Դավութօղլուն նախաճաշել են

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ով Թուրքիա է ժամանել “ահաբեկչության դեմ պայքարի” համաշխարհային  ֆորումին մասնակցելու նպատակով, այսօր առավոտյան հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ֆորումը կնախագահեն ԱՄՆ-ը եւ Թուրիքան, գրում է թուրքական “Stargundem” կայքը: Քլինթոնը եւ Դավութօղլուն միասին նախաճաշել են ստամբուլյան “Conrad” հյուրանոցում, որից հետո սկսել են պաշտոնական հանդիպումը փակ դռների ետեւում: Ֆորումին կմասնկացեն […]

Սիրիական Համայում կրկնվել են Հուլայի դեպքերը /վիդեո/

Նախորդ գիշեր Սիրիայում սպանվել է առնվազն 80 խաղաղ բնակիչ: Ընդդիմության տվյալներով` կառավարական զորքերն սկսել են ռմբակոծել Համա քաղաքի ծայրամասերը, իսկ հետո ներխուժել են քաղաք եւ սկսել սպանդը: Իշխանություններն այլ տարբերակ ունեն. նրանք հայտարարում են, որ բնակավայրում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել` հենց բնակիչների խնդրանքով, գրում է “газета.ru”-ն: Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը սիրիական Համա քաղաքի ծայրամասերում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի