02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են տարածաշրջանի դրության ապակայունացմանը. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum”-ը: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ դրությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին կոպիտ խախտումները Բակո Սահակյանը բնութագրել է որպես սադրանք, որն ուղղված […]

Քլինթոնը Թուրքիայում կքննարկի դրությունը Սիրիայում եւ ահաբեկչության դեմ պայքարը

Հունիսի 6-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ժամանել է Ստամբուլ` մասնակցելու հակաահաբեկչական միջազգային ֆորումին: Թուրքիայի մայրաքաղաքում են հավաքվել 30 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է “Ամերիկայի ձայնը”: Երկօրյա հավաքի ժամանակ Քլինթոնը, մի շարք հարցերի հետ մեկտեղ, կքննարկի Սիրիայի դրությունը տարածաշրջանի, ինչպես անեւ Անգլիայի եւ Իտալիայի գործընկերների հետ: Նախօրեին Քլինթոնը հայտնել է ԶԼՄ-ներին, որ բանակցությունների նպատակն է նոր […]

Ցմահ բանտարկության ենթարկված Մուբարաքը հրաժարվել է շնչել

Բժիշկները պայքարում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կյանքի համար եւ պնդում են, որպեսզի նրան ռազմական հոսպիտալ տեղափոխեն, հաղորդում է “Аргументы и факты”-ն: Մուբարաքը, ում ցմահ բանտարկության են ենթարկել, հրաժարվում է ուտել եւ շնչել: Վերջին մի քանի օրվա ընթացքում բժիշկներն ստիպված են եղել 5 անգամ նրան միացնել արհեստական շնչառության ապարատին հենց բանտում: Նրանք նշում են, […]

Հայաստան-Ճապոնիա համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, 2012թ. հունիսի 5-7-ը պաշտոնական այց կատարեց Ճապոնիա, բարձր մակարդակի հանդիպում ունեցավ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան (այսուհետև «կողմերը»), Հայտնելով գոհունակություն, որ 1992թ. սեպտեմբերի 7-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ձևավորվել են երկարատև […]

Մարդու իրավունքները հուսալի ձեռքերո՞ւմ

Այսօր` հունիսի 6-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում վեց մարզային գրասենյակներից մեկի` Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային  գրասենյակի պաշտոնական բացումը: “Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար եւ կաջակցի […]

Ալիեւը հանդիպել է Քլինթոնի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն այսօր` հունիսի 6-ին, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է “Regnum”-ը: Ալիեւն իր գոհունակությունն է հայտնել Քլինթոնի հերթական այցի կապակցությամբ` գնահատելով այն որպես 2 երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ցուցանիշ: Քննարկելով տարածաշրջանային անվտանգության, տնտեսական, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերը, քաղաքական զարգացումները` Ալիեւը նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: Քլինթոնը եւս […]

Ազգային ժողովի նախագահը կապ չունի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է  Երեւանի մի քանի թաղամասերի բնակիչների բաց նամակին: “Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ […]

Թուրքերն անհանգստանում են “եղբայրական” Ադրբեջանի համար

Պաշտոնական Անկարան խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարվածությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը: “Մենք մտահոգվում ենք դեպքերի զարգացման կապակցությամբ”,-հայտնել է Ունալը` թուրքական “Zaman”-ի հետ զրույցում շոշափելով  ադրբեջանական դիվերսիոն խմբի 5 անդամների սպանության փաստը: Հայ-ադրբեջանական սահմանին լարված դրությանը զուգահեռ Անկարայում անց է կացվում Թուրքիայի եւ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարների հանդիպումը, […]

Հայաստան Ճապոնիա փոխգործակցությունը զարգացնելու ներուժ կա. ՀՀ նախագահը հանդիպել է Ճապոնիայի վարչապետին

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի  6-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հանդիպման սկզբում նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի