17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ղազախստանի Պ նախարարը կժամանի Հայաստան

2012թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության […]

Քլինթոնը ներկա գտնվեց իրավունքների պաշտպանների մեծարմանը նվիրված միջոցառմանը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին եւ  առանձին […]

ՀՀ նախագահը կմեկնի Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի “Յուրիագե-Հիյորիյամա” հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: […]

ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Երեւանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ժամանեց Երեւան: “Զվարթնոց” օդանավակայանում պետքարտուղարին դիմավորեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, պետքարտուղարը հադիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շրջանակներում կքննարկվեն մի շարք տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանի տնտեսական զարգացման հետ կապված: […]

Ջավախքահայության կոչը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին

Ջավախքի ավելի քան 1650 բնակիչներ, օգտվելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցից Վրաստան, կոչ են անում  վերջինիս վրացական իշխանությունների մոտ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման հարցը: Հանրագիրը` կից ստորագրություններով եւ նամակով, 2012-ի հունիսի 2-ին հանձնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Հանրագրում մասնավորաապես ասվում է. “Հանրագիր` ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, […]

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա  սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում: Հայաստանում պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ ԱՄՆ […]

Թագուհուն նվիրված միջոցառումը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված նավատորմի երթը  Թեմզա գետի վրա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես գետի վրա տեղի ունեցած ամենամեծ միջոցառումը, հաղորդում  է “РИА Нововсти”-ն: 1740-2012-ին կառուցված 670 տարբեր նավեր միաժամանակ մասնակցել են գետի վրայի զբոսանքներին: Դա քիչ էր կազմակերպիչների հայտարարած տվյալներից, ըստ որի նավակները ավելի քան հազարն էին […]

Իրանի նախագահը հրավեր է ուղարկել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել ցուցարարների գնդակահարության համար: Կահիրեի դատարանն անմիջապես հրապարակել է դատարանի վճիռը, նիստն ընդամենը մի քանի րոպե է տեւել: Վճիռը հրապարկելուց անմիջապես հետո ոստիկանական ակադեմիայում բախումներ են սկսել Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Մուբարաքին Կահիրե են տեղափոխել ուղղաթիռով, իսկ դատական դահլիճ` պատգարակի վրա: Նրան մեղադրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված