Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում Քլինթոնին դատապարտել ադրբեջանական ագրեսիան
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեննեթ Հաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որում կոչ է արել վերջինիս դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող մահաբեր հարձակումները, որոնք համընկել են Քլինթոնի` տարածաշրջան այցելելու հետ:
Նամակում Հաչիկյանը գրում է. “Ես գրում եմ ընդամենը մի քանի ժամ անց այն դեպքից, երբ ադրբեջանցիների հարձակման արդյունքում ՀՀ Տավուշի մարզում զոհվել է 3 զինվոր, իսկ 5-ը վիրավորվել են: Կոչ եմ անում ձեզ հաստատակամորեն եւ հրապարակայնորեն դատապարտել այդ ագրեսիան: Բացի այն, որ դա երիտասարդների մարդկային ողբերգությունն է, այն նաեւ սպառնալիք է ադրբեջանցիների կողմից տարածաշրջանում կայունություն եւ արդարություն հաստատելու դեմ:
Խնդրում եմ, ընդունեք մեր երախտագիտությունը Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ուշադրությամբ հետեւելու համար: Մենք, ինչպես եւ նախկինում, պատրաստ ենք աշխատել ձեզ հետ այդ հարցի շուրջ, ինչպես նաեւ այն մյուս բոլոր հարցերի, որոնք կարեւորություն են ներկայացնում ամերիկահայերի համար:
Մենք առաջարկում ենք Ձեզ եւս մեկ անգամ հանդիպել մեր համայնքի ղեկավարության հետ, որպեսզի ավելի մանրամասնորեն քննարկենք այդ հարցերը”: