24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիական ընդդիմությունը պաշտոնապես հրաժարվել է իշխանությունների հետ հրադադարից

Սիրիական ապստամբների ռազմական խորհրդի պաշտոնական ներկայացուցի  Սամի ալ-Կուրդին հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվել է կառավարական ուժերի հետ հրադադար հաստատել, հաղորդում է “Reuters”-ը: Այս կերպ ընդդիմությունը հրաժարվում է կատարել  Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի կառավարման ծրագիրը:

Սպան նշել է, որ իրենք նաեւ կցանկանային փոփոխել Սիրիայում ներկա դիտորդների առաքելության մանդատը: Նրա կարծիքով` դիտորդները ոչ միայն պետք է հետեւեն, թե ինչ է կատարվում, այլ նաեւ տեղի իշխանություններին “ստիպեն  խաղաղություն” հաստատել:

Կուրդին ընդգծել է, որ միջազգային հանրությունից  “վճռական քայլեր” է ակնկալում: Այն է` Սիրիայի օդային հատվածում հատուկ զոնա ստեղծել, որը կարգելի վարչակարգի ռազմական ինքնաթիռների թռիչքները, ինչպես նաեւ “բուֆերային տարածք” ստեղծել երկրի հյուսիսում, որտեղ ապստամբները օտարերկրյա  զորքերի պաշտպանության  տակ կլինեն:

Հանգստյան օրերից ռազմական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն ուժեղացել է: Ապստամբների տվյալներով` միայն շաբաթ օրը կառավարական զորքերի ավելի քան 80 զինծառայող է  սպանվել:

Հիմնական մարտերն այժմ ընթանում են Իդլիբ նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում`  Թուրքիայի  սահմանի մոտ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ