30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 12-ի /վիդեո/

ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը: Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ: Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում: Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում: Նրանցից […]

Սիրիայի սահման են ուղեւորվել նաեւ թուրքական կործանիչները

Թուրքական 6 “F-16” կործանիչներ ուղեւորվել են դեպի Սիրիայի սահման, հաղոդում  է “Интерфакс”-ը: Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դա պատասխան էր սիրիական ուղղաթիռների մոտեցմանը թուրք-սիրիական սահմանին: Թուրք գեներալները միաժամանակ նշել են, որ սիրիական ուղղաթիռներն այս անգամ չեն խախտել սահմանը: Սակայն նրանց երեւալուց անմիջապես հետո թուրքական կործանիչներն օդ են բարձրացել: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, […]

ՊՆ մամուլի քարտուղարը նշանակվեց

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու […]

Առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: Տիգրան Սարգսյանը […]

Հրադադարի խախտման 400 դեպք` վերջին շաբաթվա ընթացքում

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Գյուղմթերքի շուկա կգործի նաեւ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետ

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է Կասյան փողոցում վերաբացված գյուղմթերքի շուկայի պայմաններին եւ շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաեւ շուկայի այցելուների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաեւ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների […]

Հանրապետականները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը եւ խորհուրդը շնորհավորել են ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեծարգո պարոն Նախագահ, Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի […]

Աժ նախագահը շնորհավորում է Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ շնորհավոր ել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը նախագահին, ի շարս այլ բարեմաղթանքների, մաղթել է ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ  մեր ազգային իղձերի իրականացման: “Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության […]

Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յանուկովիչը միասին կդիտեն ‘Եվրո-2012’ եզրափակիչ խաղը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիեւ: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի եւ բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիեւում կդիտի նաեւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության  

Մահացել է “Հարսնաքարում” ծեծի ենթարկված բժիշկը

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ հունիսի  29-ին, ժամը 19-ի սահմաններում մահացել է   հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդի  բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր,  35-ամյա Վահե Ավետյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, ԱԺ պատգամավոր հ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան ծեծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի