19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂ խնդիրը ռազմական ուժի կիրառմամբ չի լուծվելու. ԵՄ նախագահ

“Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվելու: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա տարածաշրջանին “ստատուս քվոն” վերափոխել անվտանգ եւ բարգավաճ ապագայի”: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “Contact.az”-ն: “Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն, որպեսզի հաստատեն “մադրիդյան սկզբունքների” վրա […]

Շնորհավորել է Ազգային ժողովի նախագահը

Սահմանադրության օրվա առիթվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական  օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները  անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք: Սահմանադրությանը հավանություն տալով` մեր […]

ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը երկօրյա պաշտոնական այցով  գտնվում է Ադրբեջանում, հաղորդում է “РИА Новости”-ն: Նշելով, որ Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն օրակարգում չէ, Ապաթուրայը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին ամիսներին առկա լարվածության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի […]

Իրանը հայտարարել է, որ հաշված րոպեների ընթացքում կոչնչացնի ամերիկյան բազաները

Ցանկացած գորհի դեպքում Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դրսից, որի դեպքում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան  բազաները կոչնչացվեն հաշված րոպեների ընթացքում: Այդ մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահակախմբի ավիատեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: “Մենք քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կարող ենք հարձակումից մի քանի րոպե հետո 35 բազա ոչնչացնել”,-հայտնել է նա “Fars” գործակալությանը` հավելելով, որ խոսքը […]

Հայաստանը կրկին “մասամբ ազատ” երկրների շարքում է

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Վատթարներից վատթարագույնը. աշխարհի բռնապետական հասարակությունները” վերնագրով հերթական զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի 195 երկրներ: Դրանք դասակարգվել են “վատթարագույն եւ դրան մոտ”,  “ոչ ազատ”, “մասամբ ազատ” եւ “ազատ” խմբերում: Զեկույցում ընդգրկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը`  որպես “վիճելի տարածք” եւ հայտնվել է “ոչ ազատ” երկրների ցանկում: Հաշվի են առնվել հայացքներն արտահայտելու, […]

Մեկնարկել է ԵՄ նախագահի այցն Ադրբեջան

Հուլիսի 5-ին ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  “АПА”-ն, Բաքվի “Հեյդար Ալիեւ” Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտանատար անձինք: Օդանավակայնում  վան Ռոմպեյը եւ Էյուբովը կարճատեւ զրույց են ունեցել:

Սիրիական ընդդիմության կոնֆերանսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Արաբական երկրների լիգայի կազմակերպած սիրիական ընդդիմության կոնֆերանսը Կահիրեում ավարտվել է մասնակիցների զանգվածային ծեծկռտուքով, գրում է “Взгляд”-ը: Կոնֆերանսին մասնակցել են ընդդիմադիր տարբեր խմբավորումների 250 ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են երկրի համար կարեւորագույն հարցեր, այդ թվում` անցումային կառավարության եւ օտար երկրներին ռազմական միջամտության համար խնդրելու հարցերը: Ընդդիմադիր 2 խոշոր խմբավորումները` Սիրիական Ազգային խորհուրդը եւ Սիրիական Ազգային Համակարգող խումբը, […]

Կամրապնդվի հայ-ռուսական հարաբերությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին եւ վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը […]

ԱԱԽ-ն նոր խոսնակ ունի

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից, ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը: Նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 4-ին Հրազդան քաղաքում, 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը: 2000-2005թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի “Ընդհանուր տնտեսագիտություն” ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի “Հանրային […]

Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող օդաչուների դիակները գտնվել են

Միջերկրական ծովում գտնվել են այն 2 օդաչուների դիակները, որոնք գտնվել են սիրիացիների կողմից ռմբակոծված “F4-4E” ինքնաթիռում, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհված օդաչուների դիակները եւ ինքնաթիռի մնացորդները գտնվել են “EV Nautilus” հետազոտական նավով Միջերկրական ծովի արեւելյան մասում` հազար մետր խորության վրա: Որոնողական աշխատանքները շարունակվում էին հունիսի 22-ից: Ավելի վաղ արդեն տեղեկություն էր հաղորդվել, որ ինքնաթիռի մնացորդները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի