13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կարեւորվել է ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ միջխորհրդարանական մարմիններին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Զրույցի […]

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես  Henaran.am  -ին  տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,  նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի եւ Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը եւ […]

Անկարան մտադիր է վճռական պատասխան տալ Սիրիային

Անկարան մտադիր է Դամասկոսին վճռական պատասխան տալ կործանված ինքնաթիռի համար, սակայն դա կանի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտնել են Թուրքիայի անվտանգության Ազգային խորհրդում, որի մեջ մտնում են նախագահը, հիմնական նախարարները եւ ռազմական ղեկավարները, տեղեկացնում է “Комсомольская правда”-ն: Սիրիական ՀՕՊ-ի ուժերը ռմբակոծել էին թուրքական կործանիչը իրենց տարածքային ջրերում: Ինքնաթիռը ծովն է ընկել Լաթաքիա նահանգից ոչ հեռու: […]

Մարզպետները մեկնել են Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր, […]

Նիկոլը նորից կմտնի Սահմանադրական դատարան

 ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Դիմումատուն վիճարկում է  7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից […]

ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլ

Հունիսի 28-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության  նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել […]

Մարզպետը նշանակվեց, ռեկտորն էլ հաստատվեց

ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարարության համար։ Կառավարության որոշմամբ Երևանի «Մեդիսար», «Յունիքիմ» և «Թագ Հեմ», Արարատի մարզի Զորակ գյուղի «Քրաուն քեմիքըլ» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման […]

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում սիրիական սահման

Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստիացումներին, որ Անկարան կտրուկ քայլեր չի ձեռնարկի Սիրիայի դեմ` հունիսի 22-ին թուրքական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, բայց թուրքական իշխանությունները կարծես թե չեն բացառում ռազմական հակամարտությունը սիրիացիների հետ, հաղորդում է “Комсомольская правда”-ն: Նախօրեին պարզվել է, որ Սիրիայի հետ սահման են ուղարկվել թուրքական զրահատեխնիկա եւ հակաօդային պաշտպանության միջոցներ: Անկարայում […]

Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը

2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին ընդառաջ այսօր պաշտոնապես Հայաստանին է հանձնվել  Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարությունը: Պաշտոնական արարողությանը մասնակցել են ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի եւ Բոսնիա-Հերցեգովինայի, ինչպես նաեւ  Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունել է նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը: Տիկին […]

Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի եւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ: Ինչպես  Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի