18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզպետները մեկնել են Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր, հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները: Նշենք, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ:

Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ