28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլը նորից կմտնի Սահմանադրական դատարան

 ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:
Դիմումատուն վիճարկում է  7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ն.Փաշինյանը ՍԴ-ից խնդրել է անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել իրեն:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել էր Ն. Փաշինյանը դիմումի հիման վրա գործի քննությունը և արդյունքում կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում`պատճառաբանելով, որ անհրաժեշտություն է առաջացել մի շարք պետական մարմիններից պահանջել հավելյալ նյութեր: ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջվել էր տեղեկություններ տրամադրել Ն. Փաշինյանի դիմումում հիշատակված մի շարք հանգամանքների, մասնավորապես, նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուի վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով ձեռնարկված համապատասխան միջոցների եւ դրանց արդյունքների մասին: ՍԴ-ի որոշման մեկ այլ կետով ՀՀ վարչական դատարանից պահանջվել էր ներկայացնել մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված հայցադիմումների հիման վրա հարուցված ընտրական գործերով կայացված դատական ակտերը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի դրույթների գործնական կիրառումը հետազոտելու նպատակով, իսկ Կենտրոնական ընտրական հաձնաժողովից` ներկայացնել դիմողի հունիսի 12-ին ՍԴ մուտքագրված նկատառումների վերաբերյալ գրավոր բացատրություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ