Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։ Հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշեց, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ […]





































