21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանը շնորհավորում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ   Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Արդեն 25 տարի է, ինչ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մայիսի 3-ը հռչակված է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, ինչն իր հերթին վերահաստատում է ազատ խոսքի, ազատ մամուլի անհրաժեշտությունն ու […]

Բարեխղճորեն պետք է կատարենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ […]

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դեսպաններին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: 

Բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում

Մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական  իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր  պատասխանատվությունը, իմաստնությունը  եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:  

Արմեն Սարգսյանն այսօրվանից սկսում է

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով :

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: Հորդորում եմ դադարեցնել Ազգային […]

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի […]

ԱԺ նախագահի հայտարարությունը

«Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա […]

Գերմանիայի ԱԳՆ-ի կոչը Հայաստանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն նախարարության անունից կոչ է արել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները հանգուցալուծել սահմանադրականության շրջանակներում: «Գերմանիան հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Մենք կոչ ենք անում հանգստության, սահմանադրականության ու պատասխանատվության», – գրել է Պեշկեն Twitter-ի իր միկրոբլոգում:  

Արմեն Սարգսյանի կոչը

Սիրելի հայրենակիցներ,Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի