08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագիրը Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺ Ո-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Մայր աթոռում լիահույս են

Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են,որ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու […]

Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի: «Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն: Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի […]

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, ասվում է ՌԴ կառավարության կայքում, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Մեդվեդեւին.  «Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութահումանիտար հարաբերությունների հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ամրապնդումը բխում են Հայաստանի և Ռուսաստանի շահերից»:  

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

«Հույս ունեմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը մեր երկու երկրների միջև, նաև գործընկերային փոխգործակցությանը՝ Միության Անկախ Պետությունների, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, ռուս առաջնորդը Փաշինյանին է հղել շնորհավորական հեռագիր, հայտնում է […]

Տարոն Մարգարյանի շնորհավորանքը

Սիրելի՛ երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի՛ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Մեր անկախ պետականության կերտման և կայացման գործում իրավամբ անժխտելի է Երկրապահի դերը: Արցախյան ազատամարտը, որ Հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է, գրվեց հենց նվիրյալ երկրապահների սխրանքով, ովքեր ինքնակամ ստանձնեցին հայրենիքի պաշտպանի շնորհակալ առաքելությունն ու, հերթական անգամ վերանվաճելով հայերիս ազատ ապրելու և հարատևելու իրավունքը, […]

Կարեն Կարապետյանի ուղերձը

Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօրվանից ես դադարեցնում եմ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում […]

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,                   Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝  Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:                 Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի […]

ՀՀ ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգեւատրվել պետական համակարգի աշխատակիցներ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը եւ արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի […]

Արմեն Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը: Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված