06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի:

«Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն: Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի ժողովրդի, Արցախի և հայ ազգի գերագույն շահն ու ձգտումները քաղաքական նկատառաումներից վեր դասեք և մեկ հայրենիք ու մեկ ազգ սկզբունքը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տա»,-ասվում է ուղերձում:

Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա կառավարությանը՝ նշելով, որ միշտ գործուն մասնակիցն է լինելու հայրենաշինության առաքելությանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ